Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 9

Ներքին գործերի նախարարի օգնականը Նախարարների խորհրդին ուղղված իր զեկուցագրում գրել է. ՙՄարդկանց ահագին բազմություն սպառազինված լավագույն զենքով ցրված է հանրապետության բոլոր անկյուններում: Չունենալով ոչ մի հաստատուն պարապմունք և, որ կարևոր է, բացարձակ հափշտակության և կողոպուտի միջոցով հարստանալը գերադասելով քրտնքոտ վաստակից, նրանք իրենց նվիրել են ասպետական արշավների: Կողոպուտը հանցանք չէ: Բարոյական ըմբռնումը ոչնչացել է արդեն,,: Կարսի նահանգապետը Կառավարության նախագահին ուղղված զեկուցագրում նշել է. ՙՄարդիկ վարակված են թալանելու, ապահովվելու և ապա հեռանալու տենչով... Մարդկանց մեջ բթացել է երկյուղը դեպի քրեական պատիժը... Ոճիրը պարփակում է իր մեջ քաղաքական, տնտեսական և իրավական բացատրություններ և այդ բարդ ու խճճված պայմաններում է մեր օրերի քրեական տրամադրությունների գաղտնիքը: Բացի այդ, գաղտնիք չէ այն, որ պետական հայացք, պետական աշխարհայեցողություն մենք չունենք ՚:
5. ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ
Վերը բերված խնդիրների վերլուծությանն իր կյանքը նվիրած, Տարոնականության հիմնադիր Հայկ Ասատրյանի եզրահանգումն ավելի քան սահմռկեցուցիչ էր. հայ ժողովրդի մեջ ձևավորվել է մարդու մի տեսակ, ում հիշողությունից դարավոր ստրկության արդյունքում ջնջվել են ազգ, հայրենիք զգացումները և ով սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ վարվում է այնպես,
9