Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 8

Սկսվեց ստրկության վեցդարյա շրջանը, որը հայ էթնոսի մոտ էականորեն թուլացրեց հայրենիք, ազգ զգացողությունները: 4. ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1918 թվական հասած հայ հանրույթի վերոբերյալ նկարագիրը հիմք ունենալով հասարակական ամենևին դժվար ամենապարզունակ չէ հաշվարկել, որ հարաբերությունները կարգավորելուն անտեղյակ և անընդունակ ժողովուրդը, իր առջև խնդիր ունենալով ստեղծել ժողովրդավարական պետություն, ներքին կյանքը պիտի վերածեր անտանելի քաոսի: Սահմանափակվենք մի քանի վկայություններով: Ահա թե ինչ է գրել Երևանի օկրուգային դատախազը. ՙՕրօրի աճող հանցավորությունն ընդունում է վիթխարի չափեր և վերաճելովª ստանում ավերածությունները է հրեշավոր մեծացնում բնույթ: Երկրում են հանցավորությունը, իսկ հանցավորությունը մեծացնում է ավերածությունը: Այս երկու երևույթները, մեկը մյուսին նպաստելով, մեր կյանքը դարձնում են անտանելի, և անհրաժեշտ են հերոսական ճիգեր, որպեսզի նվազեցվի հանցավորությունը և կանգնեցվի ավերածությունը: Կառավարությունը, որպես երկրում կարգ ու կանոն հաստատող պատվար, պետք է ներդնի իր բոլոր ուժերը հանցավորության դեմ պայքարելու համար և նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասարակությունից հանցավոր տարրի վերացումը: Այս խնդրին պետք է ծառայեն վարչակազմը և դատարանը: Մինչդեռ մեր վարչակազմը հեռու է լավ լինելուց՚ : 8