Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 10

ինչպես կվարվեր թուրքը: Մարդու այս տեսակը նա կոչեց թուրքացած հայ՝ գտնելով, որ այն ազգի գոյության հիմնական հակառակորդն է, և հայի այդ տեսակի դեմ պայքարը պիտի լինի հասարակության գլխավոր խնդիրը: Գարեգին Նժդեհը ևս գտնում էր, որ դաժան պատմության արդյունքում ժողովրդի մեջ առաջացել է հայի յուրահատուկ տեսակª ներքին թշնամի: ,,…Տիգրան Մեծի եւ Արշակունիների աշխարհակալ հայութեան փառասիրութեամբ օժտված, բայց դարերի ստրկութեան մէջ իր արիութիւնը կորցրած հայն է ներքին թշնամին: ...Իսկ նմանը եւ դժբախտ է, եւ դժբախտացնող. իսկ նմանը չար ոյժ է, չարագործ, հրէշ: ... Քանի դեռ հայ մարդու փառասիրութեան չէ միանում վտանգն ու մահը անգիտացող արիութիւնը, քանի դեռ կայ անարի հայը կը լինի ներքին թշնամին. իսկ քանի դեռ կայ այդ հրեշը քաղաքական աւելի բարւօք վիճակը երազ պիտի մնայ մեզ համար: ...Վատ հայը ահա հայ ժողովրդի դարերի եւ այսօրւայ դժբախտութեան գլխավոր պատճառը՚ : 6. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆ Թուրքական իշխանությունների դեմ տասնամյակներ տևած հակադրության ծնունդ սակավաթիվ գաղափարակիրներն ու մտավորականները բոլշևիկների գալուն պես հեռացան երկրից: Երկրի խորհրդայնացումից հետո, հետագա տաս տարիների ընթացքում հետևողականությամբ Դաշնակցություն համայնավարները ոչնչացրին կուսակցության նախանձելի կամ աքսորեցին անդամներին, իսկ 10