Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 11

երեսունականներին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ժողովուրդն այս էլ որերորդ անգամ հայտնվեց սերուցքից գրեթե զուրկ վիճակում: Խորհրդային ռեժիմն իր անվտանգ գոյությամբ մտահոգվածª յոթանասուն տարում ձևավորեց իրավիճակին զգուշավոր, մարդու ձևախեղված հարմարվելուն սեփական մի տեսակ. վարժեցված, պատյանի մեջ դա անըմբոստ, պարփակված, իշխանական համակարգի առջև ստրկացված մարդն էր: Վաթսունական թվականներին, երբ խորհրդային ռեժիմը զգալի թուլացավ, բացասական դրսևորումները հետզհետե սկսեցին այլասերել հասարակական կյանքը: Սկիզբ առած կաշառակերությունը դանդաղ սողոսկեց բոլոր ասպարեզները, իսկ ութսունականներին այն ամբողջապես կաթվածահարել էր երկիրը: Վերնախավի կողմից իրականացվող հանրային ունեցվածքի քողարկված թալանը ստորին շերտերին դրդեց տնտեսական մանր ու մեծ հանցագործությունների: Պետական որևէ գործարանի հարևանությամբ ապրող բնակչությունն իր գլուխը պահում էր գործարանից գողացված ապրանքի իրացումով: Ոստիկանությունը հմտացավ մարդկանց գրպանը թմրանյութ գցելու մեջ: Օրենքի և առողջ տրամաբանության փոխարեն հասարակական կյանքը սկսեցին կառավարել հովանավորչությունն ու անձնական շահը: Դատարանը դարձավ կրկնակի ծախու՝ իշխանությանը և փողին: Խելացի երեխաներին ուսման տալու և դրանով իր ապագա զարգացումը երաշխավորելու փոխարեն հասարակությունը սկսեց բուհական կրթություն ապահովել դրամատեր միջակությունների համար: Ձևավորվեց խորհրդահայ առևտրի համակարգը, ստվերային 11