Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 45

թե գլխաքանակ ենք ապահովում այս աշխարհի վրա, այլ գալիս ենք որոշակի առաքելությամբ,, ,- գտնում է Արտակ Մովսիսյանը և հավելում. ,,Հին սկզբնաաղբյուրները թերթելով տեսնում ենք, որ մեր ժողովուրդն առաքելությունը: ունի իրեն Կան հատուկ, աստվածային բազմաթիվ պատմական իրադարձություններ, ուր տեսնում ենք, որ մերոնք կատարել են գործեր, որոնք համահունչ են իրենց առաքելությանը: Իսկ առաքելությունը հետևյալն էր . երկրի վրա պահպանել աստվածաստեղծ, սրբազան կարգեր, որովհետև հայ ժողովրդի մոտ են գտնվում աստվածային սրբազան օրենքները, որոնցով տիեզերքն էին կառավարում: Արատտա երկիրը` հնագույն Եվ ոչ պատահականորեն Հայաստանը, միջագետքյան աղբյուրներում կոչվում է աստվածային սուրբ օրենքների երկիր: Մենք ունենք օրինակներ, որոնցում տեսնում ենք, որ հայերն, իսկապես, հավատարիմ են իրենց առաքելությանը: Քրիստոսից առաջ 24-րդ դարում ստեղծվում է մարդկության պատմության մեջ հայտնի առաջին բռնապետությունը` Աքքադական բռնապետությունը: Այն սեմական ծագումով ժողովուրդների բռնապետություն էր: Այն ստեղծեց Սարգոն Աքադացին, որը չարիք դարձավ հարևան ժողովուրդների համար: Իսկ հատկապես նրա թոռը պատմության մեջ մնաց առաջին արքան, որն ավերեց աստվածների տաճարներն ու իրեն հռչակեց աստված: Ծանր իրավիճակ էր ստղծվել, շումերները օգնության համար դիմում են Հայկական լեռնաշախարհին, ուր կար 17 իշխանություններ, որոնք միացյալ մեկ դաշինքով էին ապրում: Եվ հայկական լեռնաշխարհի միացյալ դաշինքի ուժերը գնացին շումերների օգնության: Կործանվեց ինքնահռչակը: Միջագետքի 45