Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 44

Այսինքն, մենք ունենք Հայաստան, մի հայրենիք, որը սրբազան է ոչ միայն մեզ` հայերիս համար, այլ ամբողջ տարածաշրջանի հարևան ժողովուրդների համար: Սեմական ծագում ունեցող ժողովուրդների համար Հայաստանը սրբազան երկիր է համարվել: Նույն միտքը կա նաև կորեական աղբյուներում: Ըստ տիբեթ-հիմալայներում տարածված ուսմունքի, երբ երկիր մոլորակը նոր էր արարվում, Օրիոն համաստեղությունից, որը, ինչպես գիտենք, մեր Հայկի համաստեղությունն է, երկիր է ուղարկվում պարգև` իմաստության քարը, որը հանգչում է Արարատի գագաթին: Նկատենք, որ սա ուղղակիորեն կապվում է շումերական աղբյուրների հետ, որոնցում ասվում է Հայաստանի, որպես իմաստության երկիր լինելու մասին: Նրանցում ասվում է, որ իմաստությունն ու արվեստը բերվեց Արատտա երկրից, որն է Հայաստանը: Այսինքն, Հնդկաստանից ժողովուրդները, կրոնական մինչև մի հսկայական Բալկաններ անկախ իրենց ու տարածաշրջանում` Միջագետք բնակված էթնիկական հավատալիքներից, Հայաստանը ծագումից ու համարել են սրբազան երկիր: Երկրորդ հիմնադրույթը. Աստվածընտրյալ ժողովուրդ: Շումերական սեպագիր աղբյուրներում հայերիս մասին ասվում է, որ Արատտայում առանձնացված բնակվող բնության ու ժողովուրդը զարթոնքի ընտրյալ աստծո է, կողմից: Շումերական դյուցազնավեպում փառաբանվում է Արատտայի ժողովուրդը, որը բարձր է մյուսներից, ասվում է, որ միայն նրանք մնացին ջրհեղեղից հետո, երբ այն սրբեց- տարավ ամեն բան, ինչ կար երկրի վրա: Օտարներն են մեր մասին վկայում, որպես աստվածընտրյալ ժողովուրդ: Այսինքն, աշխարհ գալով, մենք ոչ 44