Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 46
ժողովուրդը փրկվեց բռանապետից: Հետաքրքիրն այն է, որ
հայերը կործանելով այդ բռնապետությունը, չստեղծեցին մի նոր
բռնապետություն: Հակառակը, հայերի իշխանության ժամանակ`
Ք. Ա. 23-22 դարերին, 100 տարիների ընթացքում Միջագետքը
վերծնունդ ապրեց:
Երբ ստեղծվեց Համուրաբիի Բաբելոնյան բռնակալությունը,
նրան կործանողների մեջ կրկին հիշատակվում են հայկական
լեռնաշխարհի
զորքերը:
Այս
երևույթը
դարձել
էր
խորհրդանշական:
Հետաքրքիր
է,
որ
երբ
մի
շարք
ուսումնասիրողներ
համեմատում են Ուրարտուն ու Ասորեստանը, նշում են, որ
Ասորեստանում ևս ստեղծվեցին
մեծ արժեքներ, բայց այս
երկրում մարդու նկատմամբ հարգանք չստեղծվեց: Ավելին,
Ասորեստանի արքաները հպարտանում էին իրենց գործած
վանդալիզմով, թե քանի գերեվարվածների են մաշկազերծ արել,
քանիսի գանգերով բուրգեր կառուցել և այլն: Մինչդեռ մերոնք
երբեք
գերիների
նկատմամբ
նման
կերպ
չեն
վարվել:
Սկզբնաաղբյուրներում չեք գտնի գեթ մեկ փաստ, ուր կխոսվի
հայերի կողմից իրականացված վանդալիզմի մասին:
Հին Կտակարանում Երեմիա մարգարեի գործում կարդում ենք,
որ Բաբելոնը նորից հզորացել ու նվաճված ժողովուրդների գլխին
դարձել էր չարիք: Եվ ահա, Երեմիա մարգարեն օգնության
խնդրանքով
դիմում
է
Արարատի
Մինի
և
Ասքանազի
թագավորություններին, հյուսիսի մեծ ու հզոր ազգին` Արարատի
թագավորությանը: Այսինքն, Ք.Ա. 24-23 դարերից սկսած, մինչև
Ք.Ա. 6-րդ դարը, մի հսկա ժամանակահատված, մենք` հայերս,
այս ամբողջ տարածաշրջանում պահպանել ենք աստվածային
46