հյուրը: « Չունենք,- պատասխանում են հայերը,- քրմերը մեզ ասել են, որ եկամուտից տասանորդ պիտի տանք մեր համայնքին, մենք էլ սիրահոժար տալիս ենք ու հարկահանի կարիք չունենք »: « Իսկ ո ՞ ւր են ձեր իշխանները, նրանց ինչ-որ չտեսա դրանիկներով շրջապատված` ձեր քաղաքներում շրջելիս »,- հարցնում է հյուրը: « Բայց մեզ ինչո ՞ ւ են պետք իշխանները,- լինում է պատասխանը,- երբ չունենք ոստիկան, հարկահան և այլն. ի ՞ նչ պիտի անեն նրանք »: « Լավ, իսկ ձեր թագավորն ո ՞ ւր է, նրա պալատն աչքովս չընկավ »,- հարցնում է հյուրը: « Բայց թագավորը մեզ ինչո ՞ ւ է պետք, երբ ամեն ինչ կարգավորված է »,- տարակուսում են հայերը:
6. Արքաներ
Հնում, երբ վերը նկարագրված ժամանակաշրջանից հետո հայերն անցում կատարեցին արքաների կողմից երկրի կառավարմանը, հայոց գահաժառանգը մանուկ հասակից հանձնվում էր քուրմ դաստիարակի խնամակալությանը: Վերջինս երեխային անցկացնում էր նվիրագործական գաղտնի ծիսակարգի « միջով »: Այդ ծիսակարգից քիչ բան է հայտնի, նախավերջին փուլը կոչվել է « Հայ ». այդ փուլից հետո մարդը դառնում էր իր ազգին անմնացորդ նվիրված էակ: Որպես օրինակ` Արտաշես Հայ, Տիգրան Հայ անվանումները: Իր ազգի անունով կոչվող արքան մի խնդիր ուներ Աստծո առաջ` ապահովել իր ազգի բարգավաճումն ու ճանապարհը դեպի կատարելություն: Նա երկրի փաստացի սեփականատերն էր, և քրմերի սրբազան պարտքն էր` ձևավորել այնպիսի արքա, ով այդ ահռելի ունեցվածքին տիրելով` միաժամանակ զերծ լիներ սեփականատիրական կրքերից:
39