Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 38

2.Զրադաշտականության սուրբ գիրք Ավեստայում Աստծո կողմից արարված առաջին մարդը կոչվում է հայոմարդ: 3.Ժամանակակից գիտնականների մի ստվար հատված որպես ներկա քաղաքակրթության բնօրրան համարում է Հայկական բարձրավանդակը: Իսկ շումերներից մեզ հասած մի գրության մեջ կարդում ենք. «Երբ թագավորությունը երկնքից հաստատվեց երկրի վրա, Արիաց Դուռն եղավ գահանիստ»: Ապա ներկայացվում են իրենց թագավորների անունները` Աղուլիմ, Աղալգառ, Արմենղուան, Արմենղալան, Թամազ, Արմենդուռ, ՈՒբարտուտու: Այս վերջինից հետո ջրհեղեղը մաքրել է աշխարհը: 4.Հայաստանի մասին շումերները թողել են այսպիսի տողեր` աստվածային սուրբ օրենքների երկիր, անմահության երկիր, առաջին մարդու արարման երկիր, աստվածների բնակավայր և այլն: 5. Հին արաբական մի ասքի համաձայն արաբների երկրից մարդ է գալիս Հայաստան (այն նույն ժամանակներում, երբ հայանմաններն աշխարհի արիստոկրատիան էին): Մի որոշ ժամանակ անց նա զարմացած հարցնում է տեղացիներին. «Բավականին շրջեցի ձեր երկրում, բայց ոչ մի ոստիկան չտեսա. ո՞ւր են նրանք»: Հայերը պատասխանում են. «Բայց մեր ինչի՞ն է պետք ոստիկանը: Մեր քրմերը Բարձրյալից ստացել են ապրելու կանոնները և տվել մեզ, ու մենք էլ ապրում ենք այդ կանոններով, և մեզանից ոչ մեկի մտքով չի անցնում դրանք խախտել»: «Հապա ո՞ւր են ձեր հարկահանները, նրանց էլ չտեսա»,- հարցնում է 38