Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 17

Համարժեք չափով պիտի ընդգծվի նաև արհամարհանքը ստորադաս տեսակի՚ հանդեպ: Ի՞ՆՉ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՄԵԶ Եթե աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում լիներ քիչ թե շատ կայուն ու շահեկանորեն կանխատեսելի մեզ համար, կարելի էր այնքան էլ չանհանգստանալ, հուսալով, որ սեփական սխալների վրա սովորելով` ի վերջո մի օր կբռնեն ք ռացիոնալի ճանապարհը, ինչպես եղել է շատ ժողովուրդների մոտ: Սակայն ողջ բարդությունն այն է, որ մեզ տրված չէ ժամանակ ունենալու հնարավորություն, և մենք պարզապես հարկադրված ենք արագ մտնել ռացիոնալ ընթացքի հուն, այլապես կործանումից խոսափելը կլինի դժվարին գործ: Արտագաղթի ներկայիս տեմպի պահպանման դեպքում Հայաստանի բնակչությունը էականորեն կպակասի, ընդ որում արտագաղթածների մեջ մեծ տոկոս կկազմեն երիտասարդներն ու բարձրակարգ մասնագետները, և Հայաստանում մնացած ծերացած ու սակավակիրթ մարդկային պոտենցիալն ի վիճակի չի լինի անհրաժեշտ չափով համալրել բանակը, զարգացնել տնտեսությունը: Մամուլում ներկայացված մի հաշվարկով, նկատի ունենալով ծնելիության ներկայիս տեմպերը, 2018 թվականին Հայաստանը կարող է ունենալ առավելագույնը 16 հազարանոց բանակ` այժմյան 70 հազարի փոխարեն: Ու պարզից էլ պարզ է, որ նման բանակով մեր տարածաշրջանում անկարող կլինենք ապահովել երկրի անվտանգությունը: Այնպես որ, Հայաստանի ներկա 17