Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 18

վիճակը կարելի է բնորոշել ոչ այլ կերպ, քան ՙլինել, թե չլինելու պատմական փուլ: Այնպես որ արմատական վերափոխումների հարցը խիստ օրակարգային է: ԵԼՔ Քանի որ սկզբից ևեթ մեր առջև խնդիր էինք դրվել որոնել այն Գաղափարը, նպատակը, որը կնպաստեր աշխարհասփյուռ հայության համախմբմանը Հայրենիքի շուրջ, ապա այդ Գաղափարը որոնելիս պետք է հաշվի առնենք հետևյալը՝ Գաղափարը պիտի լինի այնպիսին, այնքան զորեղ, այնքան լիցք կրող, որ իր մեջ ունենա բավարար ռեսուրս նախ հաղթահարելու համար մեր ազգային բուն պրոբլեմը, որը Նժդեհը ձևակերպել է այսպես՝ ,, ՙ Բուն հայկական խնդիրը՝- դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է,,: Այսինքն , մեր ելման դրությունը բավականին բարդ է այլոց համեմատ, և մենք նախևառաջ կամ էլ դեպի Գաղափարը գնալուն զուգահեռ, պիտի ունենանք և կիրառենք հանրային մտածողության փոփոխության մշակված մեխանիզմ, որը կհանգեցնի հայի մոտ իր ազգակցի, Հայրենիքի նկատմամբ եղած վերաբերմունքի փոփոխության: Այդ մեխանիզմի մշակման ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են: ԳԱՂԱՓԱՐ Այն էլիտաները, որոնք իրականացրել են հանրային 18