ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 32

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD
Նա հնարավոր բոլոր միջոցներով նպաստել է Հայկական դպրոցների հիմնադրամին , սահմանել է կրթաթոշակներ , օգնել թերթեր , ամսագրեր հրատարակելու գործին , նպաստներ նշանակել ոչ միայն մտավորականներին , այլև կարիքի մեջ գտնվող բոլոր խավերին ։ Նրա միջոցներով հարյուրավոր ուսանողներ կրթություն են ստացել Եվրոպայում :
« Ուսանողը մեր ապագան է » - , սա էր Մանթաշյանցի սկզբունքը . սկսած 1881 թ-ից ՝ նա տարեկան 200 ուսանող որդեգիրներ էր պահում ։ Այդ ուսանողներից էին Նիկողայոս Ադոնցը , Ալեքսանդր և Կոնստանտին Խատիսյան եղբայրները , Ստեփան Շահումյանը , Կոմիտասը , Արմենակ Շահմուրադյանը , Սիամանթոն , Քրիստափոր Պետրոսյանը , Հակոբ Մանանդյանը , Հայկանուշ Դանիել յանը և բազմաթիվ տաղանդավոր այլ երիտասարդներ ։ Նա նյութապես ապահովել է նաև բազմաթիվ հայ գրողների , այդ թվում ՝ Հովհաննես Թումանյանին , Ալեքսանդր Շիրվանզադեին , Մուրացանին , Մինաս Չերազին , Արշակ Չոպանյանին , Սիամանթոյին , Հովհաննես Շահնազարին և ուրիշների ։
50 տարվա իր առևտրային գործունեության ողջ ընթացքում շուրջ 1000 ուսանողի ՝ ընդհանուր առմամբ 400 հազար ռուբլի է տրամադրել : Մոսկվա կամ Պետերբուրգ գնալիս , ժամանակ էր գտնում ճաշի հրավիրելու նրանց , իսկ ջերմ ընտանեկան մթնոլորտում տեսակցելուց հետո ուսանողներն իրենց պնակների տակ ծրար էին գտնում , որի մեջ մի ամսաթոշակ էր լինում :
Ալեքսանդր Մանթաշյանցի մնայուն և արժեքավոր բարերարություններից է Փարիզի հայկական եկեղեցին : Առևտրային գործերի բերումով նա տարվա մի մասը ՝ շուրջ 4 ամիս , անցկացնում էր Փարիզում : Ամեն կիրակի մասնակցում էր Սուրբ պատարագի ՝ փարիզահայության վարձակալած եկեղեցում : Մանթաշյանցը որոշում է Փարիզում մատուռ կառուցել : Գաղափարը հետզհետե զարգանում և փոխվում է եկեղեցու : 1902 թ-ի հուլիսի 4- ին սկսվում են շինարարական աշխատանքները , հոկտեմբերի 2-ին կատարվում հիմնարկեքը , իսկ դրանից 2 տարի անց ՝ 1904 թ-ի հոկտեմբերի 2-ին օծվում է նորաշեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ՝ ի հիշատակ բարերարի հոր ՝ Հովհաննես Մանթաշյանցի : Նա իր բարե-
32