ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 31

Իր ազգօգուտ հասարակական աշխատանքները նա իրականացնում էր Թիֆլիսի բարեգործական ընկերության միջոցով ։ Մինչև 1895 թ . նա ընկերության փոխնախագահն էր , այնուհետեւ ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը ։
Իհարկե , դժվար է մեկ առ մեկ ներկայացնել նրա բարեգործությունները , մանավանդ , որ դրանց գերակշիռ մասն անհայտ է իր ցանկությամբ :
Ալեքսանդր Մանթաշյանցը մեծ պատկառանք է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսի և հոգևոր դասի նկատմամբ : 1903 թ-ի մարտին Թիֆլիս է գալիս Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը , սակայն այդ օրերին Մանթաշյանցը հիվանդ պառկած էր : Կաթողիկոսը որոշում է անձամբ այցելել մեծ բարերարին : Նա խորապես ազդվում է Խրիմյան Հայրիկի ցուցաբերած հոգատարությունից : Ինչպես գրում են ժամանակակիցները , հենց այդտեղ Ալեքսանդր Մանթաշյանցը հանձն է առնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի հիմնական նորոգության ամբողջ ծախսը : Ազգային բարերարը կառուցում է նաև նոր վեհարանի շենքը , որի համար տրամադրում է 250 հազար ռուբլի : Ի դեպ Մայր տաճարի վերանորոգման հանձնաժողովում Ալեքսանդր Մանթաշյանցն առաջարկել է ընդգրկել Կոմիտաս վարդապետին , որի նկատմամբ մեծ համակրանք է ունեցել : Նա հոգացել է Կոմիտասի ուսման ծախսերը Բեռլինում ուսանելիս և նրա համար դաշնամուր գնել : Նրանք մեծ բարեկամներ էին դարձել : Եվ հենց նրան էր ցանկանում , որպես իր ներկայացուցիչ , տեսնել Մայր Աթոռում ստեղծվող հանձնաժողովում :
« Եթե բախտն ինձ չժպտար , և ես Սուրբ Էջմիածին և ապա իմ անգին բարերար պարոն Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցով Գերմանիա չգնայի , կլինեի իմ հայրենիքում , Կուտինայում , շատ շատ մի կոշկակար , որովհետև որբիս խնամող Հարություն հորեղբայրս էլ կոշկարար էր , և ակնհայտնի բան է , որ ես էլ , ամենայն հավանականությամբ , նրան պիտի աշակերտեի » - , հետագայում գրել է Կոմիտասը :
Մանթաշյանցը շատ կապված է եղել հայկական մշակույթին :
Mantashyants was very committed to the Armenian culture . He supported the founding of Armenian schools by all possible means , established scholarships , helped publish newspapers and magazines , assigned benefits not only to intellectuals , but also to all classes in need . Hundreds of students were educated in Europe under his auspices : " The student is our future " - this was Mantashyants ’ motto and since 1881 , he supported 200 students annually . Among these students were Nikogayos Adonts , the brothers Alexander and Konstantin Khatisyan , Stepan Shahumyan , Komitas , Armenak Shakhmuradyan , Christopher Petrosyan , Hakob Manandyan , Haykanush Danielyan and many other talented young personalities . He also financially supported many Armenian writers , including Hovhannes Tumanyan , Alexander Shirvanzade , Muratsan , Minas Cheraz , Arshak Chopanyan , Siamanto , Hovhannes Shahnazar and others . Over the 50 years throughout his commercial activity , thousands of students were granted financial aids for a total of 400 thousand rubles . When he was in Moscow or St . Petersburg , he found time to invite them to lunch and
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ ALEXANDER MANTASHYANTS
31