ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 29

Մանթաշյանցը և Միքայել Արամյանցը ՝ ստեղծելով Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշյանց առևտրային տուն ֆիրման , 1 միլիոն հիմնադիր կապիտալով : Նոր կազմավորված ընկերության բաժնեթղթերի 25 տոկոսը պատկանում էր Արամյանցին , իսկ 75 տոկոսը ՝ Մանթաշյանցին : Հիմնադիր կապիտալը 22 միլիոն ռուբլի էր : Այդ ցուցանիշով ընկերությունը ամենախոշորն էր ամբողջ Ռուսաստանում : Այն 10 տարի շարունակ ընդլայնեց իր գործունեությունը և մնաց առաջատարի դիրքերում : Նա դարձավ Բաքվի նավթաարդյունաբերողների առաջատարն ու առաջնորդը , համախմբեց հայ նավթաարդյունաբերողներին և համատեղ ուժերով սկսեց պայքարի մեջ մտնել Նոբելների և Ռոտշիլդների հետ : Բայց այդ մրցակցությունը ամենևին թշնամական կամ չարակամային բնույթ չէր կրում : Այն իսկական գործարարության մրցակցություն էր , և նա անձնական շատ լավ հարաբերություններ ուներ թե ՛ Նոբելների , թե ՛ Ռոտշիլդների հետ :
Շուտով Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում : Նա ուներ նաև հանքեր , գործարաններ , կալվածքներ , տներ , հյուրանոցներ , ամառանոցներ ու շոգենավեր ։
Հաջող գործարարությամբ ու բարեգործական ակտիվ գործունեությամբ նա դարձավ ժամանակի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերից : Նա առաջին գիլդիայի վաճառական էր , արքունական պալատի Թիֆլիսի ատյանի անդամ , Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադիր և պատվավոր անդամ , իսկական պետական խորհրդական , Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր , Թիֆլիսի պատվավոր քաղաքացի : Ալեքսանդր Մանթաշյանցն արժանացել է ռուսական Սուրբ Աննայի երրորդ աստիճանի , Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանների : Այս բարձունքներին հասած մարդը , սակայն , չափազանց համեստ էր ապրում : Միակ զարդը , որ կրում էր ՝ թարմ ծաղիկն էր կրծքագրպանին : Նա սովորություն ուներ գրասենյակից դուրս գալիս գրպանում 5 ռուբլիանոց ոսկիներ ունենալ , մանավանդ , որ չքավորները նրա անցնելուն էին սպասում , որպեսզի իրենց հասանելիքը ստանային : Շրջում էր ոտքով կամ տրամվայ նստում : Հազվադեպ առիթների համար էր կառք վարձում : Բայց երբ տեսնում է , որ Վրաստանի և Իմերեթիայի հայոց թեմակալ առաջնորդը պաշտոնական այցելությունների ժամանակ սովորական կառք է նստում , մի շքեղ երկձի կառք է նվիրում առաջնորդարանին : Թիֆլիսի այն շենքերը , որոնք կառուցել է Մանթաշյանցը , ունեն պատմական արժեք ու նշանակություն : Նա շատ մեծ ներդրում է ունեցել քաղաքի կառուցապատման գործում : Նրա անվան հետ է կապված ոչ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ ALEXANDER MANTASHYANTS
29