TFA_annual_2023_arm_web | Page 85

83

UCLA-ի ԱՐՏԱՔԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Համագործակցելով Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի ( UCLA ) Կրթության և տեղեկատվական ուսումնասիրությունների դպրոցի ( SEIS ) Գնահատման , ստանդարտների և ուսանողների թեստավորման ազգային հետազոտական կենտրոնի ( CRESST ) և Հայաստանի Հանրապետության կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության ( ԿԳՄՍՆ ) հետ ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ձեռնարկել է համապարփակ 18-ամսյա ուսումնասիրություն ՝ գնահատելու մեր Ուսուցիչների առաջնորդության ծրագրի արդյունավետությունը : Հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրել հիմնական հետազոտական հարցը ՝ « Ի՞նչ ազդեցություն ունի « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի դասավանդման մոտեցումը ուսանողական առաջնորդության , դպրոցի և ընդհանուր առմամբ համայնքի վրա »:
CRESST-ի թիմը մասնավորապես կուսումնասիրի « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Ուսուցիչ-Առաջնորդների դերը աշակերտների առաջադիմության վրա , « Դա- սավանդի՛ր , Հայաստան » -ի դասավանդման պրակտիկայի և ներգրավվածության ազդեցությունը և « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մոտեցման ազդեցությունը աշակերտների առաջնորդության զարգացման վրա :
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ ՝
Փուլ 1 ՝ տվ յալների հավաքագրում Տվ յալները հավաքագրվել են 78 դպրոցից , որոնցից 39-ում կար Ուսուցիչ-Առաջնորդ ( փորձնական խումբ ), իսկ 39-ում ՝ ոչ ( ստուգիչ խումբ ): Ստուգիչ խմբի դպրոցները մանրակրկտորեն ընտրվել են ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ , որպեսզի փորձնկան և ստուգիչ խմբերի բոլոր մյուս ասպեկտները լինեին հնարավորինս նման ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ներդրումային աշխատանքը պատշաճ կերպով գնահատելու համար : 2023 թվականի հոկտեմբերին տվ յալներ հավաքագրող
Տարեկան հաշվետվություն 2023

83