TFA_annual_2023_arm_web | Page 86

թիմը հավաքեց ելակետային տվ յալները ստուգի և փորձնական խմբերից : CRESST-ի ուղղորդմամբ տեղական տվ յալներ հավաքագրողները հատուկ ուշադրություն դարձրեցին հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությանը : Այնուհետև տվյալները փոխանցվեցին CRESST ՝ վերլուծության համար :
Ուսումնասիրության հաջորդ փուլ ՝ Հաջորդ փուլը կլինի տվյալների հավաքագրման երկրորդ փուլը , որը տեղի կունենա 2023-2024 ուսումնական տարվա վերջին ՝ ստուգիչ և փորձնական դպրոցներում : Այն կներառի ընդարձակ հար- ցազրույցներ տարբեր շահակիր կողմերի հետ : Ելակետային տվ յալների հետ միասին , հարցազրույցները կտրամադրեն որակական տվյալներ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ազդեցության վերաբերյալ այն համայնքներում , որտեղ ծրագիրը գործում է : Արտացոլելով ելակետային գործընթացի ժամանակ կիրառված տվ յալների հավաքագրման մեթոդները ՝ ամփոփիչ արդյունքները կհամեմատեն ուսումնական տարվա ընթացքում և ՛ ստուգիչ , և ՛ փորձնական խմբերի կողմից արձանագրված առաջընթացը :
« Որպես մշտապես սովորող կազմակերպություն` « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ստեղծում է նպաստավոր միջավայր , որտեղ թիմի անդամները հասկանում են տվյալների հավաքագրման և գնահատման կարևորությունը իրենց առօրյա աշխատանքում և պլանավորման գործընթացներում : Առավել կարևոր է սահմանել մեր գնահատման համակարգերի առաջնահերթությունները` ծրագրային կարիքներին և գործընթացներին համապատասխան : Ճշգրիտ տվյալները և գնահատման համակարգերը հանդիսանում են մեր ճանապարհային քարտեզը , որն ուղղորդում է տվյալների վրա հիմնված որոշումների կայացման և շարունակական բարելավման ընթացքը »:
Էսմա Պողոսյան Տվյալների ավագ վերլուծաբան