TFA_annual_2023_arm_web | Page 84

82

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ընդհանուր առմամբ , 2023 թվականին Ուսուցիչների առաջնորդության հարցմանը մասնակցել է մեր յոթերորդ և ութերորդ սերունդների 157 Ուսուցիչ-Առաջնորդ : Միջին հաշվով , մեր Ուսուցիչ- Առաջնորդները ցուցաբերեցին գովելի 7 % առաջընթաց իրենց առաջնորդության հմտություններում ՝ ըստ Առաջնորդության հայեցակարգի : Հատկանշական է , որ ամենաբարձր 10 % առաջընթացը նկատվել է Գործողությունների պլանների համատեղ մշակում բաղադրիչում :
Ընդհանուր առմամբ ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հավաստի տվ յալները և գնահատման համակարգը կարևոր դեր են խաղում կրթության բարելավման , հաշվետվողականության ապահովման և հավասարության խթանման գործում : Այն տրամադրում է տեղեկություններ աշակերտների առաջադիմության , ուսուցիչների արդյունավետության և ծրագրի ընդհանուր արդյունավետության վերաբերյալ : Գնահատման հուսալի համակարգի շնորհիվ մենք կարողանում ենք կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ , բացահայտել բարելավման ենթակա ոլորտները և իրականացնել նպատակային միջամտություններ :

82