72
ինչպես նաև ներառյալ կրթության , սննդի , առողջապահության և հոգեբանական աջակցություններ :
ՆՊԱՏԱԿՆԵՐ
« Կրթությունն արտակարգ իրավիճակներում » ( ԿԱԻ ) ծրագրի նպատակն է հոգեբանական , սոցիալական և կրթական աջակցություն ցուցաբերել տեղահանված աշակերտներին . աջակցել նրանց Հայաստանում նոր դպրոցական և համայնքային միջավայրերում ինտեգրվել և չնայած տեղափոխման պատճառով առաջացած մարտահրավերներին ՝ դպրոց վերադարձնել :
2023 թ . դեկտեմբերի դրությամբ մեր ԿԱԻ ուսումնական ծրագրի և արձագանքման հիմնական ձեռքբերումներն են ՝ Արտակարգ իրավիճակներին արձագանքման նվիրյալ թիմի հավաքագրումը , որը բաղկացած է Արտակարգ իրավիճակներին արձագանքման ծրագրի ղեկավարից , ծրագրի մենեջերից , Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության մասնագետից և 20 Արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգողից , որոնք ընտրվել են « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-Դեսպանների թիմից : Այս համակարգողները ԿԱԻ վերապատրաստում անցնելուց հետո ուղարկվել են Հայաստանի 18 համայնքների 27 հան-
72