71
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին կրթություն արտակարգ իրավիճակներումի մասին
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց ՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով , որին նախորդել էր տարածաշրջանի 10-ամսյա շրջափակումը , ինչի հետևանքով առաջացել էր սննդի , դեղորայքի , վառելիքի և էլեկտրաէներգիայի խիստ պակաս : Սեպտեմբերյան հարձակման հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին , այդ թվում ՝ խաղաղ բնակիչներ , երեխաներ և « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի երկու աշակերտ , իսկ 100,000-ից ավելի մարդ հարկադրաբար տեղահանվեց տարածաշրջանից ՝ փախչելով դեպի Հայաստան : Նրանցից 30,000-ը երեխաներ էին , իսկ 21,000-ը ՝ աշակերտ : Չնայած 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ էլ ունեցել էինք նմանատիպ իրավիճակներ ՝ մենք տեսանք , թե ինչպես աջակցության և օգնության համակարգերը կաթվածահար եղան տեղահանված մարդկանց չդադարող ներհոսքից : Թեև չափազանց ցավալի էր կրկին արտակարգ իրավիճակի հետ գործ ունենալը ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ողջ ցանցը ՝ մեր Ուսուցիչ- Առաջնորդներից մինչև աշխատակազմի յուրականչյուր անդամ , պատրաստ էր աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչության հարկադիր տեղահանման և Հայաստան տեղափոխման օրերին :
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Օգտագործելով մեր ՝ 2020-2021 թվականների լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների արձագանքման փորձը ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը իրականացրեց արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիր , որը մոբիլիզացրեց Արցախից հարկադրաբար տեղահանված երեխաների համապարփակ աջակցություն կոորդինացնելու մի կոալիցիա ՝ հիմնվելով Հարվարդի համալսարանի հետազոտությունների , ինչպես նաև արտակարգ իրավիճակներում կրթության միջազգային չափանիշների վրա : Մենք աշխատեցինք Հայաստանի կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության հետ ՝ օգտագործելով հանրակրթական դպրոցները որպես համայնքային կենտրոններ , որտեղ համայնքահեն կազմակերպությունները կարող էին իրականացնել մասնագիտորեն կոորդինացված արտակարգ ծառայություններ ,
Տարեկան հաշվետվություն 2023
71