70 Դասավանդի՛ր , Հայաստան
« Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան շրջափակման սև օրերի վարդագույն ակնոցն էր ՝ ակնոց , որը մեզ բոլորիս անհրաժեշտ էր : Մենք միասին պայքարող , միմյանց ուժ տվող , քաջալերող , սովորեցնող և միասին ապրող մի ընտանիք էինք : Մենք ապրում էինք նույն հույզերն ու զգացմունքները , զգում և սովորում էինք նույն բաները . ես այդ ամենը տեսնում էի իմ աշակերտների աչքերում : Ուրախ եմ , որ ապրեցի այդ օրերը , հանդիպեցի այդ մարդկանց և իմ աշակերտներին »:
Նառա Ղահրամանյան 9-րդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդ , Կոլխոզաշեն գյուղ , Արցախ
« Ճամբարի ընթացքում Ստեփանակերտում տրանսպորտ չկար : Ճամբարին մասնակցելու համար ես մնացի մորաքրոջս տանը , քանի որ նրա տունը մոտ էր դպրոցին : Մեր դասերն ու ընդմիջումները շատ հաճելի էին : Ամենաերջանիկ օրերը , նույնիսկ շրջափակման ընթացքում , մեր Աշակերտների կողմից առաջնորդվող նորարարական նախագծի պրեզենտացիայի օրերն էին »:
Իրինա Բաղունց Ամառային ճամբարի 7-րդ դասարանի մասնակից , Ստեփանակերտ , Արցախի
70 Դասավանդի՛ր , Հայաստան