Տարեկան հաշվետվություն 2023 69
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ԱՐՑԱԽՈՒՄ
2023 թվականին մեր ամենամյա Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի կազմակերպումը Արցախի տարածաշրջանում բախվեց մարտահրավերների մի նոր ալիքի հետ : Քանի որ շրջափակման պատճառով անհնար էր մեր իններորդ սերնդի հինգ Ուսուցիչ- Առաջնորդին Արցախից Հայաստան տեղափոխել , մենք որոշեցինք զուգահեռ ակադեմիա անցկացնել Ստեփանակերտում : Արցախում Ուսուցչական առաջնորդության ակադեմիան տևեց վեց շաբաթ : Ինչպես Հայաստանում , այնպես էլ Արցախում այն սկսվեց մեր Ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասնակիցների համար երեք շաբաթ տևողությամբ վերապատրաստմամբ , որին հաջորդեց երկշաբաթյա Աշակերտական առաջնորդության ճամբարը և վերջում ՝ մեկշաբաթյա մարզային կողմնորոշումը : րակարգ ծրագիր : Մասնակիցների շրջանում Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայից հետո անցկացված հարցման արդյունքներում ստացված դրական արձագանքը վկայում է մեր թիմի դիմակայունության և ճկունության մասին :
Չնայած դժվարություններին ՝ Արցախից հինգ Ուսուցիչ-Առաջնորդ հաջողությամբ ավարտեց Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան և լիովին պատ-րաստ էին սկսել ուսումնական տարին :
Չնայած այնպիսի խոչընդոտների , ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումները , ինտերնետ կապի խափանումները և տրանսպորտի համար վառելիքի պակասը ՝ մեր թիմը , գործող Ուսուցիչ-Առաջնորդների և Շրջանավարտ-Դեսպանների աջակցությամբ , հաջողությամբ իրականացրեց բարձ-
Տարեկան հաշվետվություն 2023 69