68 Դասավանդի՛ր , Հայաստան
ԱՐՑԱԽ . ՇՐՋԱՓԱԿՈՒՄ
ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
2022 թ . դեկտեմբերից մինչև 2023 թ . սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը , որը Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն էր ՝ պատանդ պահելով 120,000 խաղաղ բնակչի , այդ թվում ՝ 30,000 երեխայի : Շրջափակումը հանգեցրեց սննդի խիստ պակասի և ջեռուցման ու էլեկտրաէներգիայի անկանոն մատակարարման , ինչի հետևանքով մանկապարտեզներն ու դպրոցները ստիպված եղան օրերով , անգամ շաբաթներով փակվել : Ի թիվս այլ խնդիրների ՝ այս ամենին գումարվեց նաև դեղորայքի պակասը , տեղաշարժվելու ազատության սահմանափակումը և էլեկտրականության ու բնական պաշարների մատակարարման գրեթե լիակատար դադարեցումը : Էլեկտրաէներգիայի անջատումների և ջեռուցման հաճախակի կրկնվող ընդհատումների պատճառով հետագայում դպրոցները ստիպված եղան կրճատել դասաժամերը մինչև 25 րոպե :
Չնայած այս մարտահրավերներին ՝ 26 նվիրյալ Ուսուցիչ-Առաջնորդ և « Դասա- վանդի՛ր , Հայաստան » -ի երկու աշխատակից մնաց Արցախում շրջափակման ողջ ընթացքում : Սակայն երկու Ուսուցիչ-Առաջնորդ , մեկ ուսումնական ղեկավար և մեկ աշխատակից , որոնք նախկինում նշանակվել էին Ստեփանակերտում , չէին կարողացել Հայաստանից վերադառնալ իրենց աշխատանքին Արցախում : Բացի այդ , Արցախից մոտ 300 ուսանող հայտնվել էր Հայաստանում ՝ անկարող լինելով վերադառնալ տուն , որոնցից գրեթե 50-ը ապաստան էր գտել Գորիսում ՝ Լաչինի միջանցքի մոտակայքում :
Այս փորձության ողջ ընթացքում մեր Ուսուցիչ-Առաջնորդները դրսևորել են դիմակայունություն ՝ շարունակելով իրենց ջանքերը ՝ դասավանդելու թե՛ առկա , թե՛ առցանց եղանակով ՝ ծառայելով որպես առաջնորդության փարոսներ իրենց աշակերտների և համայնքների համար : Նրանց անսասան նվիրվածությանն աջակցելու նպատակով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը կազմակերպեց հոգեբանական աջակցության ծառայություններ , որոնք հասանելի էին ըստ կարիքի շրջափակման ողջ ժամանակահատվածում :
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին Արցախ . շրջափակումի մասին
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին Artsakh Teacher մասին
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին Լաչինի միջանցքի փակմալ մասին
68 Դասավանդի՛ր , Հայաստան