Տարեկան հաշվետվություն 2023 67
« Մենք անչափ գոհ ենք « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ մեր համագործակցությունից : Մեր համայնքում տեղի ունեցած փոփոխությունները շատ ակնհայտ են և նշանակալի : Մենք պլանավորում ենք ապագայում ևս համագործակցել « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ և անհամբեր սպասում ենք սեպտեմբերին ՝ մեր դպրոցում ընդունելու երկամյա ծրագրի մասնակից ավելի շատ Ուսուցիչ-Առաջնորդների : Շնորհակալություն այս հրաշալի հնարավորության համար , որի կարիքը իսկապես կար . մեր համայնքին ուշադրություն դարձնելու , մեր յուրաքանչյուր աշակերտի ներուժի բացահայտմանը նպաստելու , մեր ուսուցիչներին մասնագիտական աճի հնարավորություններ ընձեռելու , մեր աշակերտների կյանքում փոփոխություն մտցնելու , մեր դպրոցի վարչակազմին թարմ շունչ հաղորդելու , մեր ծնողներին ոգեշնչելու , մեր դպրոցի կրթական միջավայրը բարելավելու համար և վերջապես մեր աշակերտների հետ ավելի խորը և իմաստալից կապ հաստատելու հնարավորության համար »:
Ալիսա Բեջանյան Դեղձավան համայնքի հիմնական դպրոցի տնօրեն , Տավուշի մարզ
« Ես բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ : Շնորհակալություն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներում մեր դպրոցներին աջակցելու , կրթությունը մատչելի և ներառական դարձնելու , ինչպես նաև առողջ կրթական միջավայր ստեղծելու համար »:
Արմեն Մանուկյան Կամո համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն , Շիրակի մարզ
Տարեկան հաշվետվություն 2023 67