TFA_annual_2023_arm_web | Page 68

66 Դասավանդի՛ր , Հայաստան
բարելավելու նպատակով : Հյուսիսային մարզերի դպրոցների ղեկավարների ֆորումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում , որին մասնակցել է 57 տնօրենից 36-ը : Բոլոր մասնակիցների գնահատմամբ ֆորումը արդյունավետ էր ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ իրենց գործընկերությունն ամրապնդելու առումով : Միջոցառումները ներառել են սեմինարներ « Սերունդ » դպրոցի փոխակերպման մոդելի վերաբերյալ , քննարկումներ փոքր խմբերով և քննարկումներ տնօրինության հետ : Նույն նպատակին էր ծառայում նաև Հարավային մարզերի դպրոցների ղե- կավարների ֆորումը , որը տեղի ունեցավ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանի « Անի Պլազա » հյուրանոցում ՝ ամրապնդելու դպրոցների հետ մեր տարածաշրջանային գործընկերությունը : 59 տնօրենից մասնակցել է 21-ը , որոնք ներգրավվել են դպրոցի համապարփակ վերափոխման վերաբերյալ սեմինարներին և դպրոցական մշակույթի վերաբերյալ քննարկումներին : Տեղի է ունեցել նաև քննարկում « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի աշխատակիցների հետ , իսկ միջոցառումից հետո անցկացված հարցման արդյունքները միանշանակ դրական են եղել :
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ մեր համագործակցության արդյունքում մեր դպրոցի կրթական միջավայրը զգալիորեն բարելավվել է : Աշակերտներն ու ուսուցիչները դարձել են ավելի բաց նորարարական մոտեցումների և փոփոխությունների նկատմամբ , իսկ մեր աշակերտների առաջնորդական հմտությունները , պատրաստվածությունը , նախաձեռնողականությունը և սեփական ունակությունների հանդեպ հավատը զգալիորեն աճել են : Մեր դպրոցական համայնքի անդամներն այժմ հավատում են , որ սեփական ներուժը բացահայտելով և միմյանց հետ համագործակցելով ՝ հնարավոր է լուծել բոլոր խնդիրները , և համայնքը կարող է ու կդառնա ավելի լավը : Շնորհակալությո՛ւն : Մենք երախտապարտ կլինենք , եթե կարողանաք մեկ տարով երկարաձգել մեր Ուսուցիչ- Առաջնորդի պայմանագիրը »:
Թագուհի Միքայելյան Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն , Արարատ մարզ

66 Դասավանդի՛ր , Հայաստան