73
րակրթական դպրոցներ , որտեղ արտադասարանական պայմաններում սոցիալ-հուզական ուսուցման միջոցառումներով աշխատել են ավելի քան 1,200 աշակերտի հետ և համակարգել Արցախից տեղահանված երեխաների համար արձագանքման ծառայությունները :
Մեր տվ յալներով ՝ առնվազն 500 աշակերտ Արցախից սովորում է Հայաստանի տարբեր մարզերի այն նույն դպրոցներում , որտեխ նշանակված են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Ուսուցիչ- Առաջնորդները և Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգողները . վերջիններս իրականացնում են արտադասարանական միջոցառումներ : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի բոլոր 134 գործող Ուսուցիչ-Առաջնորդները վերապատրաստվել են ՝ իրենց դասարաններում ներառելու Արտակարգ իրավիճակներում կրթության ծրագիրը :
Մեր նախաձեռնության հաջողված կողմերից մեկը արտադասարանական ուսումնական գործունեությանը մասնակցող երեխաների շրջանում համապարփակ կարիքների գնահատման իրականացումն էր : 2023 թ . դեկտեմբերի դրությամբ գնահատումն անցկացվել է 903 աշակերտի հետ : Այս գնահատումը , որն անցկացվեց ընտանիքների ու տեղի ուսուցիչների շրջանում , նպաստեց երեխաների կարիքների բացահայտմանն ու դրանց լուծմանը ՝ ընդգրկելով համայնքի մեր գործընկերներին ՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը ( ՀԲԸՄ ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը ( ԱՀԱԸ ):
Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի առջև ծառացած հիմնական դժվարություններից մեկը տեղահանված երեխաների համար ավելի շատ դպրոցների տվ յալների հասանելիությունն էր ՝ պայմանավորված կենտրոնացված գրանցման համակարգի բացակայությամբ և բնակչության մշտական տեղաշարժով : Այս մարտահրավերը հաղթահարվեց դպրոցների , մարզային վարչակազմերի և տեղահանված համայնքների հետ ուղիղ համագործակցության միջոցով : Հետագայում « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը նախատեսում է շարունակել և ընդլայնել արտակարգ իրավիճակների արձագանքման մեր ջանքերը : Մեր ծրագրային գործունեությունն ու անհրաժեշտ ռեսուրսները վերանայվել են 2024 թվականի համար ՝ նախատեսելով ընդլայնել ներգրավվածությունը տեղահանված աշակերտներ ունեցող դպրոցներում , շարունակել բացահայտել հրատապ հոգեբանական աջակցության կարիք ունեցող աշակերտներին և ընդունել լրացուցիչ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգողներ :
Տարեկան հաշվետվություն 2023
73