TFA_annual_2023_arm_web | Page 63

61
յաստանի պետական մանկավարժական համալսարանում ՝ համախմբելով 124 Ուսուցիչ-Առաջնորդի , ինչպես նաև Շրջանավարտ-Դեսպանի , հրավիրյալ բանախոսների և « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի աշխատակազմի անդամների : Գագաթնաժողովի հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր մեր տարեկան Ախտորոշիչ ակադեմիական գնահատումներից , Ուսանողների առաջնորդության հարցումից և Համապարփակ ուսանողական հարցումից ստացված տվյալների վերլուծության և դրանցից բխող եզրահանգումների վրա : Յոթ զուգահեռ նիստերի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին դասավանդման և հաղորդակցման պրակտիկաների շուրջ քննարկումներում : Մասնակիցները նաև խորությամբ ուսումնասիրեցին ուսանողների տվյալները , վերանայեցին դեպքերի ուսումնասիրությունները և մշակեցին ռազմավարական պլաններ ՝ դասավանդման և ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով : Միջոցառումից հետո անցկացված հարցումը ցույց տվեց , որ մասնակիցների 91 % -ը բարձր է գնահատել գագաթնաժողովի դերը իրենց մասնագիտական հմտությունների զարգացման գործում :

ՄԱՐԶԱՅԻՆ ՔՈՈՒՉԻՆԳ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի գործունեությունը բաժանված է երեք աշխարհագրական շրջանների ՝ հյուսիսային , հարավային և Արցախի շրջանների : Ինչպես նախկինում նշվել էր , յուրաքանչյուր Ուսուցիչ-Առաջնորդ համագործակցում է մարզում նշանակված քոուչի և խորհրդատուի հետ ( այսուհետ Առաջնորդության զարգացման ղեկավար ): Ղեկավարներն օգտագործում են մեր Առաջնորդության հայեցակարգը ՝ Ուսուցիչ- Առաջնորդներին թիրախավորված և տարբերակված աջակցություն տրամադրելու համար : Նրանք կազմակերպում են այցելություններ համայնքներ ՝ դասալսումների , անհատական խորհրդատվության և տարվա ընթացքում այլ միջոցառումների նպատակով ՝ կենտրոնանալով թե՛ մանկավարժության , թե՛ առաջնորդության զարգացման վրա :
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը նաև մարզային և համազգային մակարդակներում կազմակերպում է եռամսյակային հավաքներ Ուսուցիչ-Առաջնորդների համար : Այս հավաքները հիմնված են Ուսուցիչ-Առաջնորդների կոլեկտիվ կարիքների վրա և լրացնում են մեր ինքնուղղորդվող մոդուլները :
Տարեկան հաշվետվություն 2023

61