ԴԱՍԱԼՍՈՒՄ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԵՆԹՈՐՒԹՅՈՒՆ
Առաջնորդության զարգացման ղեկավարների կողմից իրական դասարաններում իրականացվող դասալսումների ժամանակ գնահատվում է Ուսուցիչ- Առաջնորդների ունակությունները : Դրանք հնարավորություն են ստեղծում Ուսուցիչ-Առաջնորդների համար անմիջականորեն իրենց Առաջնորդության զարգացման ղեկավարներից իրենց աշխատանքի վերաբերյալ հետադարձ կապ ստանալու : Յուրաքանչյուր կիսամյակ ղեկավարները առնվազն մեկ անգամ այցելում են Ուսուցիչ-Առաջնորդներին և իրականացնում դասալսումներ : Դասալսումներից բացի , անցկացվում են նաև անհատական հանդիպումներ Ուսուցիչ-Առաջնորդների հետ : Այս հանդիպումների նպատակն է քոուչինգի մեթոդների և գործիքների կիրառմամբ Ուսուցիչ-Առաջնորդների ուժեղ կողմերի ընդգծումը և ապագա զարգածման պլանավորւմը :
Այս այցելություններից բացի ամբողջ տարվա ընթացքում Ուսուցիչ-Առաջնորդների համար կազմակերպվում են կրթական նստաշրջաններ , աշխատաժողովներ , վերապատրաստումներ , մարզային րիթրիթներ և այլ միջոցառումներ :
2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՉԻՑ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն անցկացնում է անանուն տարեվերջյան հարցում Ուսուցիչ-Առաջնորդների շրջանում , որի նպատակն է ավելի լավ պատկերացնել , թե ինչպես են մեր Ուսուցիչ-Առաջնորդները ընկալում մեր կազմակերպության մշակույթը , ինչպես նաև այն մասնագիտական և անձնական աճը , որին հասնում են որպես մեր Ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասնակիցներ :
« Ես երախտապարտ եմ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ին այս հրաշալի հնարավորության համար , որի արդյունքում մենք ապագայում կունենանք իրական , հայրենասեր , գիտակից առաջնորդներ : Հպարտ եմ , որ վերջին երկու տարվա ընթացքում կարողացել եմ նպաստել տեղի աշակերտների զարգացմանն ու աճին : Ես նույնպես աճեցի որպես մասնագետ և ձեռք բերեցի նոր հմտություններ »:
7-րդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդ
« Կարծում եմ` « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը հրաշալի աշխատանք է անում : Ծրագիրը հստակ և ուղիղ ճանապարհ է առաջարկում նպատակասլաց շրջանավարտներին , որոնք ձգտում են իրական փոփոխություններ իրականացնել : Ծրագիրը հնարավորություն է ստեղծում իրագործել այս նպատակները` միաժամանակ Հայաստանի կրթական համակարգում սովորող երեխաների կյանք բերելով դրական , նորարարական և ոգևորիչ հնարավորություններ :
8-րդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդ