TFA_annual_2023_arm_web | Page 62

60
մեր կիսամյակային Կրթական գագաթնաժողովը համախմբում է Ուսուցիչ- Առաջնորդներին և առաջատար կրթական կազմակերպությունների մասնագետներին ՝ մասնակցելու թիրախավորված քննարկումների և աշխատաժողովների :
Գագաթնաժողովները հանդիսանում են կարևորագույն հարթակ առաջնորդական հմտությունների զարգացման , գիտելիքների ու փորձի փոխանակման և Հայաստանի փոփոխվող կրթական դաշտին արձագանքելու համար : Քննարկման թեմաները առաջարկվում են և ՛ Ուսուցիչ-Առաջնորդների , և ՛ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի աշխատակազմի կողմից , ինչը թույլ է տալիս անդրադառնալ Ուսուցիչ-Առաջնորդների կոնկրետ մանկավարժական կարիքներին ՝ միաժամանակ նպաստելով նրանց շարունակական մասնագիտական աճին և զարգացմանը : Հայաստանի տարբեր համայնքներից Ուսուցիչ-Առաջնորդներին համախմբելով ՝ գագաթնաժողովները ստեղծում են կրթական մարտահրավերների , ուսուցման մեթոդաբանությունների և կրթության ժամանակակից մոտեցումների շուրջ համագործակցային քննարկումների համար միջավայր : Դրանք դառնում են կենտրոնական հանգույց , որտեղ Ուսուցիչ- Առաջնորդները հղկում են իրենց մասնագիտական և առաջնորդական հմտու- թյունները ՝ գիտելիքների ու փորձի փոխանակման միջոցով :
2023 թվականի առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ մայիսին ՝ 130 Ուսուցիչ-Առաջնորդի մասնակցությամբ : Ցավոք , Արցախից մեր Ուսուցիչ-Առաջնորդները Արցախի շրջափակման պատճառով հնարավորություն չունեցան մասնակցել այս գագաթնաժողովին : Գագաթնաժողովին հաջորդած հարցման արդյունքները ցույց տվեցին ընդհանուր 93.7 % գոհունակության մակարդակ , ինչը վկայում է գագաթնաժողովի թե՛ կազմակերպչական կողմի և թե՛ բովանդակության բարձր գնահատականի մասին :
Երկրորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ 2023 թվականի դեկտեմբերին Հա-

60