59
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ում առաջնորդական հմտությունների զարգացումը մեր կազմակերպության բոլոր մակարդակներում առաջնային նպատակ է : Այս նպատակին հասնելու համար մենք կիրառում ենք մեթոդների բազմազան շարք ՝ մեր Ուսուցիչ-Առաջնորդների և ուսանողների առաջնորդության կարողությունները խորացնլեու և գնահատելու համար : Այս մոտեցումները հիմնված են մեր Առաջնորդության հայեցակարգի վրա և ներառում են առցանց մոդուլների և կրթական գագաթնաժողովների իրականացում :
ԻՆՔՆՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՈԴՈՒԼՆԵՐ
Ուսուցիչ-Առաջնորդները նշանակված են Հայաստանի տարբեր համայնքներում , ինչը հաճախ անհնարին է դարձնում կանոնավոր առերես հանդիպումները : Նրանց մասնագիտական աճն անհատականացված ձևով խթանելու և միևնույն ժամանակ համապետական ծրագրում ներգրավված պահելու նպատակով , մենք կիրառում ենք ինքնուղ- ղորդվող մոդուլների մի համախումբ , որոնք կենտրոնանում են երկու առանցքային ոլորտների վրա ՝ Համայնքային նորարարություն և Մանկավարժություն : Մոդուլներն ավարտելուց հետո Ուսուցիչ- Առաջնորդներին հանձնարարվում են առաջադրանքներ , որոնք գնահատվում , նաև տրամադրվում է կառուցողական հետադարձ կապ : 2023 թվականին բոլոր Ուսուցիչ-Առաջնորդներն հաջողությամբ ավարտել են իրենց առաջադրանքները , ընդ որում 92.35 % -ը բավարարել կամ գերազանցել է նշաձողերը ՝ ըստ իրենց ստացած գնահատականների :
ԿՐԹԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը նվիրված է Ուսուցիչ-Առաջնորդների ՝ որպես մանկավարժների և առաջնորդների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը , միաժամանակ նպաստելով աշակերտների առաջնորդական կարողությունների զարգացմանը և ընդհանուր առմամբ ուսումնական արդյունքների բարելավմանը : Այս հանձնառությունը հիմնված է կրթական արդարության հասնելու և Հայաստանի համայնքների զարգացմանը նպաստելու մեր ավելի մեծ առաքելության վրա : Այս նպատակներին հասնելու համար
Տարեկան հաշվետվություն 2023
59