TFA_annual_2023_arm_web | Page 60

58

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ . ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի հանրակրթական համակարգում առկա տաղանդների պակասը լրացնելու համար « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը 2022 թվականին Երևանի պետական համալսարանի ( ԵՊՀ ) Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հետ համատեղ մշակեց և գործարկեց Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական ծրագիր : կան փոփոխությունների շարժիչ ուժ դառնալ իրենց համայնքներում : Ուսանողները ստանում են ուսուցչի որակավորում , ինչպես նաև մասնագիտացում ուսուցչական առաջնորդության մեջ ՝ Հայաստանում առաջինը մեկուկես տարի տևողությամբ հեռակա ուսուցման ծրագիրն այս մասնագիտացմամբ հաջողությամբ ավարտելով :
2023 թվականի սեպտեմբերի դրությամբ , 25 երկրորդ կուրսի Ուսուցիչ-Առաջնորդ սկսեց երկրորդ տարին Մագիստրոսական ծրագրում , միաժամանակ ևս 20 առաջին կուրսի Ուսուցիչ-առաջնորդ սկսեց իր կրթական ուղին Ծրագրի շրջանակներում ՝ որպես իրենց շարունակական մասնագիտական զարգացման մաս :
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին մագիստրոսական ծրագիրի մասին
Մագիստրոսական ծրագիրը նախատեսված է ուսուցիչներին անհրաժեշտ հմտություններով և գործիքներով զինելու համար , որը կնպաստի Հայաստանում և Արցախում համակարգային փոփոխություններ նախաձեռնելուն և կրթական արդարակշռություն խթանելուն : Առաջարկելով համապարփակ ուսումնական ծրագիր , որը սահուն կերպով միավորում է տեսական գիտելիքները գործնական փորձի հետ ՝ ծրագիրը շրջանավարտներին հնարավորություն է տալիս հանդես գալ որպես հավասար կրթության ակտիվ ջատագովներ և դրա-

58