TFA_annual_2023_arm_web | Page 59

57
« Ընդհանուր առմամբ , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հոգատար , լավ պլանավորված և կազմակերպված աշխատաոճը ստեղծում է շատ ջերմ և տրամադրող մթնոլորտ ՝ րիթրիթներին մասնակցելու և դրական էներգիայով վերալիցքավորվելու համար , որը հետագայում կիրառում ենք համայնքներում »:
Անահիտ Վահանյան 7-րդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդ , Սիս գյուղ , Արարատ մարզ
« Արցախյան իրավիճակով պայմանավորված դժվարություններից հետո , րիթրիթը կարևոր նշանակություն ուներ ՝ թիմի հետ հավաքվելու և մեր մտքերն ու զգացմունքները կիսելու հնարավորության առումով : Ավելին , իմ կարծիքով քննարկուների թեմաները չափազանց կարևոր և ազդեցիկ էին : Դրանք որոշ թեթևություն բերեցին հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների հետ աշխատելու իմ մտահոգություններին և անորոշություններին : Ընդհանուր առմամբ , կար աջակցության մեծ պատրաստակամություն , որը կարևոր նշանակություն ուներ , և ես իմ անսահման երախտագիտությունն եմ հայտնում դրա համար »:
Անի Մայլյան 9-րդ սերնդի Ուսուսցիչ-Առաջնորդ , Շինուհայր գյուղ , Սյունիքի մարզ
Տարեկան հաշվետվություն 2023

57