48
« Այս նախագծի իրականացումը մեծ հպարտություն և վստահություն ներշնչեց ինձ : Ինձ հատկապես դուր եկավ մեր նախագծի համար ճշգրիտ բյուջե ստեղծելն ու կառավարելը : Մենք սովորեցինք լինել պատասխանատու , ճիշտ կառավարել ժամանակը և մանրակրկիտ պլանավորեցինք ու իրականացրինք նախագծի բոլոր գործողությունները : Նախագծի միջոցով սովորած հմտություններն այժմ մենք օգտագործում ենք մեր առօրյա կյանքում »։
Տարոն Նազարյան 6-րդ դասարանի աշակերտ , Մեծ Այրում գյուղ , Լոռու մարզ
« Ես աներևակայելի հպարտ եմ իմ երեխայի և նրա հասակակիցների համար : Որպես ծնող` ես երբեք չէի սպասում , որ իմ երեխան կարող է մասնակցել ինչ-որ ծրագրի , հարցազրույցներ անցկացնել , վարել սեմինար և , ի վերջո , գնահատում անցկացնել և նպաստել մեր համայնքի բարելավմանը : Իսկապես հիանալի էր ականատես լինել , թե ինչպես են մեր երեխաները դառնում մեր գյուղի դրական զարգացումների մի մասը »:
Բելլա Վարդումյան Ծնող Ախթալա գյուղ , Լոռու մարզ
48
Դասավանդի՛ր , Հայաստան