TFA_annual_2023_arm_web | Page 51

49
Ուսուցիչների առաջնորդական ծրագրեր
Դասավանդման երկրորդ տարվա ընթացքում Ուսուցիչ-Առաջնորդները մշակում և իրականացնում են իրենց սեփական խնդիրների լուծման համայնքային նախագծերը , որոնք կոչվում են Ուսուցիչների առաջնորդական ծրագրեր : Այս նախագծերի հիմնական նպատակն է բարելավել Ուսուցիչ-Առաջնորդների առաջնորդության հմտությունները , զարգացնել նրանց ծրագրերի կառավարման հմտությունները և զինել նրանց հիմնարար գիտելիքներով ՝ հնարավորություն տալով հետագայում դիմել « Դասվանդի՛ր Հայաստան » -ի « Կայծ » սոցիալական նորարարության զարգածման կենտրոն : Թեև այս նախագծերը հիմնականում առաջնորդվում են Ուսուցիչ-Առաջնորդների կողմից , աշակերտները և համայնքի անդամները նույնպես դառնում են այս համատեղ ստեղծագործական գործընթացի մասնակիցը :
2023 թվականին 63 Ուսուցիչ-Առաջնորդ մանրամասնորեն պլանավորել է 63 համայնքային նախագիծ , որոնք նախատեսվում են իրականացնել 2024 թվականի գարնանը : Այս նախագծերն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ , ներառյալ բնական գիտություններ , տեխնոլոգիա , ճարտարագիտություն , ար- վեստ և մաթեմատիկա ( STEAM ): Ութերորդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդ Հակոբ Վարոսյանը մշակել է մի նախագիծ , որի նպատակն էր խթանել աշակերտների հետաքրքրությունը կենսաբանություն առարկայի նկատմամբ : Նախագծի շրջանակում նա օգնել է աշակերտներին մանրադիտակների օգնությամբ իրականացնել բջիջների ուսումնասիրություն և դպրոցի համար մանրադիտակային սլայդների հավաքածու ստեղծել : Ուշագրավ է նաև Ուսուցիչ-Առաջնորդ Աստղիկ Դալլաքյանի նախագիծը , որի նպատակն էր բարելավել աշակերտների գիտելիքները և խթանել նրանց հետաքրքրությունը ֆիզիկա և աստղագիտություն առարկաների նկատմամբ : Նրա նախագիծը կենտրոնանում է մոլորակների ուսումնասիրության և արեգակնային համակարգի մոդելի ստեղծման վրա :
Մինչ ութերորդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդները զբաղված էին իրենց նախագծերի պլանավորմամբ 2023 թվականին , յոթերորդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդները , որոնք մշակել էին իրենց նախագծերը նախորդ տարի , ակտիվորեն իրականացրին 100 համայնքային նախագիծ 2023 թվականի գարնանը : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ֆինանսավորեց յոթերորդ սերնդի 9 նախագիծ , իսկ մյուս նախագծերը կա՛մ դրամահավաք էին անցկացնում , կա՛մ հարմարեցնում
Տարեկան հաշվետվություն 2023

49