նելով բաց երկխոսությունը և նոր մոդելի հստակ ընկալումը :
ՋԱՆՔԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Արցախի շրջափակումը , որին հաջորդեց Արցախի բնակչության բռնի տեղահանումը , 2023 թվականին մեր կազմակերպության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկն էր : Չնայած այս ամենին ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը պարտավորվեց բոլոր հնարավոր միջոցներով աջակցել աշխատակիցներին 7 և շահակիր կողմին : Թիմի բազմաթիվ անդամներ կամավոր մեկնեցին Գորիս և Վայք ՝ աջակցելու
Արցախից տեղահանված մարդկանց ՝ օգնելով նրանց գրանցվել Հայաստանում և կացարան գտնել : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը նաև միջոցներ ձեռնարկեց իրավիճակից տուժած աշխատակիցներին աջակցելու համար ՝ տրամադրելով տրանսպորտ , ժամանակավոր կացարան և այլ առաջին անհրաժեշտության իրերչ Ուսուցիչ-Առաջնորդներին , աշխատակազմի անդամներին և նրանց ընտանիքներին : Կարևոր է նշել , որ մինչև 2023 թվականի սեպտեմբերը նմանատիպ աջակցություն էր տրամադրվել յոթերորդ սերնդի Ուսուցիչ- Առաջնորդներին , որոնք ավարտել էին իրենց ծառայությունը , բայց շրջափակման պատճառով չէին կարողանում վերադառնալ իրենց տները :
« Գերազանց աշխատանքային միջավայր ապահովելը հեշտ գործ չէ : Այն առավել դժվար է կազմակերպել հատկապես այնպիսի աշխատավայրում , որը գործում է առավել թերսպասարկված և երբեմն առավել խոցելի համայնքներում , որոնք բախվում են բազմաթիվ խնդիրեների հետ ոչ միայն խաղաղ ժամանակ , այլև զինված հակամարտությունների ընթացքում : Մեր ամենամեծ ձեռքբերումը , որը մենք միասնաբար ենք ձեռք բերել և այժմ վայելում ենք ՝ մեր համերաշխության , միասնության և փոխադարձ հոգատարության մշակույթն է : Հավաքական ոգին և դիմացկունությունը , որը մեզ միավորում է ամենադժվարին պահերին , ինչպիսին օրինակ ՝ Արցախի շրջափակումը և գրավումն էր , մեզ դարձնում է ավելի ուժեղ և առավել մոտ մեր առաքելության իրականացմանը »:
Գոռ Նազարյան Տաղանդների հայտնաբերման նախաձեռնության գործադիր տնօրեն