TFA_annual_2023_arm_web | Page 141

139

ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2023 թվականի ընթացքում մենք սկսեցինք մշակել դրամահավաքի նոր մոդուլ , որը կդառնա արժեքավոր ֆինանսական գործիք ՝ նվիրատվությունների առաջընթացը վերահսկելու և հաշվետվություններ ներկայացնելու համար : Բացի այդ , մենք մշակեցինք բյուջետավորման նոր գործիք , որը թույլ տվեց ստանդարտացնել ծախսերի հաշվարկման կառուցվածքը , որն այժմ միասնական է բոլոր բաժինների համար : Արդյունքում , մենք ունենք հետևյալ ելքային արդյունքները .
● Բյուջեի օպտիմալացում ՝ 2023 թվականի սկզբին մենք անցանք խիստ օպտիմալացման և կայունացման գործընթաց ՝ նախնական պլանավորված բյուջեն 5.3 միլիոն դոլարից կրճատելով մինչև 4.1 միլիոն դոլարի : Տարվա ընթացքում մենք արդյունավետորեն իրականացրինք մեր բոլոր պլանավորված գործողությունները , ինչի արդյունքում հնարավոր եղավ կատարել հետագա բյուջետային կրճատումները և տարին փակել 3.7 միլիոն դոլարով :
● Համապատասխանություն ռազմավարական նպատակներին ՝ վերջնական բյուջեն համահունչ է մեր երկարաժամկետ նպատակներին : Յուրաքանչյուր բաժնի ներդրումն ուղղված է մեր կազմակերպության առաքելության և տեսլականի իրականացմանը :
● Իրատեսական և հասանելի թիրախներ ՝ բյուջեն ներառում է իրատեսական և հասանելի ծախսային թիրախներ ՝ հաշվի առնելով առկա հնարավությունները և ապահովելով իրագործելի ֆինանսական պլանավորում :
● Միջֆունկցիոնալ համագործակցություն ՝ բյուջետավորման գործընթացը ներառում է բաժինների միջև ակտիվ համագործակցություն ՝ համոզվելով , որ ֆինանսական պլանը կազմվել է հաշվի առնելով յուրաքանչյուր բաժնի բազմազան կարիքները , առաջնահերթությունները և ժամանակացույցը :
Տարեկան հաշվետվություն 2023

139