STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Página 69
կան լեզվի աղավաղումները, հատկապես Ղուրանի ընթերցա-
նության ժամանակ: Քերականական այս երկու ուղղությունների`
դպրոցների միջև առկա էին տարաձայնություններ, որոնք հիմ-
նականում վերաբերում էին արաբերենի քերականական համա-
կարգի նկարագրման և կանոնավորման հարցերին: Բասրեցի-
ները խստորեն հետևում էին նախաիսլամական պոեզիայի և
Ղուրանի դասական լեզվի կանոններին, իսկ ընդունված նորմե-
րից շեղումը համարվում էր լեզվի աղավաղում: Քուֆայի դպրոցի
ներկայացուցիչներն առավել մեղմ էին այս հարցում և հաճախ
իրենց դրույթները հիմնավորում էին խոսակցական լեզվում գոր-
ծող օրենքներով:
Մեզ հասած առաջին քերականական երկը Բասրայի
դպրոցի ներկայացուցիչ Սիբաուեյհիի (մահ. 794թ.) «Ալ-Քիթաբ»
(«Գիրքը») աշխատությունն է: Այս գրքում հեղինակը, ի մի բերե-
լով իր նախորդների փորձը, մանրամասն անդրադառնում է
արաբերենի քերականության բոլոր հարցերին` շարահյուսու-
թյանը, ձևաբանությանը, բառակազմությանն ու հնչյունաբանու-
թյանը:
Ժ դ. առաջին կեսին Բաղդադում զարգանում է լեզվաբա-
նական երրորդ ուղղությունը՝ քերականական խնդիրների հետ
մեկտեղ լուսաբանվում է բառագիտական հարցեր՝ բառի և նրա
նշանակության կապի, բառի բառակազմական կառուցվածքի,
բառի և նրա իմաստի հետ կապված։
Հետագայում արաբական լեզվաբանական մտքի զարգա-
ցումը շարունակվում է Անդալուսիայի, իսկ ուշ միջնադարում՝
Եգիպտոսի և Սիրիայի լեզվաբանական դպրոցներում, որտեղ
լեզվաբաններն աշխատում էին հիմնականում նախորդների եր-
կերի մեկնության և պարզաբանման ուղղությամբ:
Այսպիսով, իսլամի տարածմանը զուգընթաց առաջին իսկ
դարերից արաբերենի ուսումնասիրությունը առանձնահատուկ
տեղ է գրավում գիտության այլ ճյուղերի կողքին: Այդ մասին են
վկայում մեզ հասած արաբերենի քերականությանը նվիրված մի
շարք ձեռագրեր: Մատենադարանի արաբատառ հավաքածուում
69