STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 70
պահվում է արաբերեն լեզվաբանությանը նվիրված 300-ից ավելի
նմուշ, այդ թվում այս ասպարեզում հայտնի ներկայացուցիչների
հեղինակած աշխատություններ, մեկնություններ, դասագրքեր,
բառարաններ: Մաշտոցյան Մատենադարանի Արաբերեն քերա-
կանական ձեռագրերի նկարագրության և ցուցակագրման աշ-
խատանքներն ընթացքի մեջ են: Հիմնվելով նախնական ուսում-
նասիրության վրա՝ կարելի է արձանագրել, որ հավաքածուն
հարուստ է արժեքավոր ձեռագրերով: Այս մասին են վկայում
արաբական լեզվաբանական ավանդույթի ակնառու ներկայա-
ցուցիչների և նրանց անվան հետ առնչվող աշխատությունները,
ինչպես, օրինակ՝ ալ-Զամախշարին, Իբն Մալիքը, Իբն Հիշամը,
ալ-Ջուրջանին, ալ-Սույուտին, ալ-Ազհարը և ուրիշներ: Մատե-
նադարանում է պահվում նաև ԺԸ դ. եգիպտացի գիտնական Մու-
համմադ բեն Ալի ալ-Սաբանի քերականական երկի ինքնագիրը՝
երկու հատորով, շարադրված 1778-79 թթ.:
Սաֆրաստյան Ռուբեն - Safrastyan Ruben -
Сафрастян Рубен
«Հալիլ Մենթեշեի հուշերը» որպես աղբյուր Հայոց
ցեղասպանության ու Հայկական հարցի մասին
Հալիլ Մենթեշեն (1874-1948 թթ.) մաս է կազմել երիտթուր-
քական կուսակցության և Օսմանյան կայսրության բարձրագույն
ղեկավարության նեղ շրջանակի՝ զբաղեցնելով խորհրդարանի և
պետական խորհրդի նախագահի, արտաքին, արդարադատու-
թյան ու ներքին գործերի նախարարի պաշտոնները: Նա մաս-
նակցել է Հայոց ցեղասպանության մասին որոշում ընդունելու
գործընթացին, տեղյակ է եղել այդ հրեշավոր հանցագործության
մանրամասներին և որպես արտաքին գործերի նախարար
պաշտպանել և արդարացրել է այն միջազգային թատերաբեմում:
Պատահական չէ, որ նրա անունը տեղ է գտել Հայոց ցեղա-
սպանության համար գլխավոր պատասխանատուների ցանկում:
70