STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Seite 68
ԺԹ դարն Օսմանյան կայսրության պատմության մեջ
ընդունված է անվանել բարենորոգումների՝ թանզիմաթի
շրջան: Լայնածավալ տերության ծայրամասային նահանգ-
ներում փոփոխություններ իրականացնելու նպատակով
1865 թ. ստեղծվում է հատուկ հանձնախումբ՝ օժտված ռազ-
մական և վարչարարական իրավասություններով:
«Բարեփոխումների հանձնախմբի» ստեղծման և Զեյթունում
նրա գործունեության մասին պատկերացում կազմելու հա-
մար հույժ կարևոր նշանակություն ունեն երկու սկզբնաղ-
բյուրներ՝ Ահմեդ Ջևդեթ փաշայի «Մա՛ռուզաթ» և Միսաք
Քէլեշեանի «Սիս-Մատեան» աշխատությունները, որոնց
վերլուծությունն էլ ընկած է սույն զեկուցման հիմքում:
Սահակյան Քնարիկ - Sahakyan Knarik -
Саакян Кнарик
Մատենադարանի արաբատառ ֆոնդի արաբերեն
քերականական ձեռագրերը
Է դ. արաբական հաղթարշավներին զուգընթաց մեծ տարա-
ծում ստացավ նաև արաբերենը՝ որպես կրոնի, կառավարման,
կրթության և գիտության լեզու: Արաբերենով Ղուրանի լեզուն
համարվում էր կատարյալ, քանի որ, ըստ ավանդույթի, այն թե-
լադրվել էր Մուհամմադին Ալլահի կողմից, հետևաբար արաբե-
րենն այլ լեզուների համեմատ գերադաս դիրքում էր գտնվում:
Արգելված էր Ղուրանի թարգմանությունն այլ լեզուների: Արաբե-
րենի անաղարտ պահելը դասվում էր պետական կարևորագույն
խնդիրների շարքում: Ը դ. Արաբական խալիֆաթի կարևորագույն
մշակութային կենտրոններում՝ նախ Բասրայում, ապա Քուֆա-
յում, հետագայում նաև Բաղդադում, հիմնադրվում են լեզվաբա-
նական դպրոցներ, որոնց նպատակն էր մշակել արաբերենի
ուսումնասիրման հստակ համակարգ` բացառելու համար գրա-
68