STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 62
Ն․ Վելիխանլիի եզրակացությունը առ այն, որ արաբական
Առանը ( رّان أ [Arrān] կամ էլ رّان ال [ar-Rān], որտեղ «ar»-ը որոշիչ հոդ
է) նմանատիպ տեղանվամբ է հայտնի եղել Թ - Ժ դարերի մահ-
մեդական գրականության հիմնադիրներին, հիմնված է ծնունդով
իրանական Խորասան նահանգից հեղինակավոր պատմիչ ու
աշխարահագիր ալ-Յա‘կուբիի (մահ. 897ին) մոտ հայտնաբերված
և միայն մեկ անգամ հիշատակվող Ā ḏ arbay ǧ ān аl-‘ulyā ( آذربيجان
)العليا բառակապակցության վրա: Ահա թե ինչ է պնդում մեր օրերի
ադրբեջանցի գիտնականը, հղում կատարելով հիջրայի 278 թ.
(891/2) ավարտված Գիրք երկրների մասին ի ( البلدان كتاب [Kitāb al-
buldān]) Ատրպատական ( آذربيجان [Āḏarbayǧān]) ենթագլխին՝ ընդ-
գրկված Առաջին քառորրդը, որն Մաշրիքի քառորդն է ( االوّل الرّبع
المشرق ربع [وهوar-Rub‘ al-awwal wa-huwa rub‘ al-Mašriq]) խորագրով
գլխում. «ал-Йа‘куби... упоминая о дороге, ведущей в Азер-
байджан, сообщал, что выехавший из Занджана мог по дороге
Ардабил – Барзанд – Бейлаган доехать до Барды – главного
“города Верхнего Азербайджана (Азербайджан ал-улйа)”»:
Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք մանրամասն բանա-
սիրական վերլուծության ենթարկել արաբերենով ալ-Յա‘կուբիի
մոտ տեղ գտած տվյալ հատվածի վերջնամասը ( آذربيجان مدينة وهى
العليا […wa-hiyā madīna-t Āḏarbayǧān аl-‘ulyā]), ինչպես նաև վերա-
կանգնել դրա համատեքստը՝ հիմք ընդունելով իսլամական աշ-
խարհի համաժամանակյա մյուս հեղինակների աշխարհագրա-
կան հաղորդագրությունները: Արդյունքում մեզ ոչ միայն հա-
ջողվեց ստանալ տվյալ հատվածի կոռեկտ ռուսերեն թարգմա-
նությունը, այլև՝ հայտնաբերել քննվող հոդվածում կարևորագույն
մի կեղծիք: Նաիլյա Վելիխանլին Ստորին Արաքսի գետահովտից
հարավ գտնվող և հիմնականում այսօրվա Իրանական Ադրբե-
ջանի (պատմական Ատրպատականի) տարածքը զբաղեցնող
արաբական Աձարբայջան (Āḏarbayǧān) նահանգի ալ-Մարաղա
( المراغة [al-Marāġah]) կենտրոնը միտումնավոր փոխարինել է
Առանի Պարտավ ( [برذعةBarḏa‘ah]) մայրաքաղաքով, օգտվելով եր-
կու տեղանուների որոշակի նմանությունից արաբատառ տեքս-
62