STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | страница 61
Շահինյան Արսեն - Shahinyan Arsen -
Шагинян Арсен
Իրո՞ք Առանը վաղ միջնադարյան արաբա-մահմեդական
մատենագիրների մոտ նշված է «Āḏarbayǧān аl-‘ulyā» (Վերին
Ադրբեջան) տեղանվամբ
Ադրբեջանի հանրապետության Գիտությունների ազգային
ակադեմիայի փոխնախագահ, Ադրբեջանի պատմության թան-
գարանի տնօրեն ակադեմիկոս Նաիլյա Մամեդալի ղիզի Վելի-
խանլին ( Naila Mamedali gizi Velixanli ) Ռուսաստանի գիտություն-
ների ակադեմիայի «Вопросы истории» (Մոսկվա, 2017, № 9, էջ
110-119) ամսագրում ռուսերենով հրապարակել է գիտական մի
հոդված՝ « Еще раз о пределах Азербайджана в IX–X вв. » (Դարձյալ
Ադրբեջանի սահմանների մասին Թ - Ժ դարերում) վերնագրով:
Հավելենք, որ սույն պարբերականը Ռուսաստանում հնագույն
պատմական և բարձր վարկանիշով հանդես է, որն ինդեքսավոր-
վում է հրապարակումների տվյալների միջազգային խոշորա-
գույն Web of Science Core Collection ռեֆերատիվ բազայում:
Ահա թե ինչպես է հոդվածագրի կողմից համառոտ բնու-
թագրվում հրապարակման բովանդակությունը ռուսերենով և
անգլերենով.
В исследовании… подтверждается факт принадлежности
земель севернее Аракса (современной Азербайджанской Рес-
публики)… Аррану, называемому в (арабских. — А.Ш.) источ-
никах также Азербайджаном Верхним (Северным) или просто
Азербайджаном
The author… confirms the fact that territory located to the
north of river Araxes (the territory of present-day Republic of
Azerbaijan)… belongs to Arran province, which is also named in
the (Arabic. — А.Sh.) sources as the Upper Azerbaijan (Northern)
or just Azerbaijan .
61