STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | страница 60

Ա. Տէր-Ղեւոնդեանի մահուանից յետոյ այդ երկրորդ արա- բական ձեռագրի ուսումնասիրութիւնը շարունակեց լուսահոգի Յարութիւն Ժամկոչեանը, որն ամփոփեց աշխատանքը եւ ներ- կայացրեց գիտական անթերի հրատարակութիւնն ու նրա մա- ռեան սրբագրուած թարգմանութիւնը իր 2016 թ. ռուսերէն հիմ- նարար մենագրութեան մէջ։ Այս վերջինը յիրաւի նոր հեռա- նկարների դուռ է բացում Դ-Ե դարերում «Վարք» խմբագրութեան ծագման ու տարածման խնդիրների ուսումնասիրութեան համար եւ թոյլ է տալիս անվերապահօրէն գնահատել «Գրիգորի վարք»-ի արաբական տարբերակի մեծ արժէքը Հայոց դարձի, ինչպէս նաեւ հարեւան Վիրքի, Աղուանքի եւ «Աբխազք» կոչուած Եգերք- Կողքիսի թագաւորութիւնների քրիստոնէացման իրական ժամա- նակագրութեան, մի քանի մասնակից անձանց անունների եւ պատմութեան բազմաթիւ մանրամասների վերհանման համար։ Այս նոր աղբիւրագիտական յենքի վրայ արդէն կարելի է վերջնականապէս ընդունել 1969 թ. Մարի-Լուիզ Շօմոնի եւ ապա Ժան-Պիեռ Մահէի, Արամ Մարտիրոսեանի, Կարէն Իւզբաշեանի արտայայտած տեսակէտն այն մասին, որ Հայաստանում քրիս- տոնէութեան պաշտօնական ընդունումն իրագործուել էր իր մա- հուանից 5 օր առաջ՝ 311 թ. Ապրիլի 30-ին Թրակիայի Սարդիկէ քաղաքում Գալերիոս կայսեր կողմից հրապարակուած «Հան- դուրժողութեան մասին» էդիկտից ընդամենը մօտ երկու ամիս անց, երբ Գրիգոր Լուսաւորիչը դուրս ելաւ «ի վիրապէ» (311 թ. Յունիսի 24-ին) ու իրագործեց իր մեծագոյն առաքելութիւնը: Ընդ որում՝ Հայաստանում քրիստոնէութեան պետականօրէն ընդուն- ման այս ակտին, ըստ Եւսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմութեան»՝ 311-312 թթ. ձմռանը հետեւեց Կայսրութեան ա- րեւելեան պրովինցիաներին տիրող կայսերակից Մաքսիմինոս Դայայի «ամոթալի» պատերազմը Հռոմի «բարեկամ եւ դաշնա- կից» քրիստոնեայ հայերի (=Հայաստանի) դէմ, նշուած պրովին- ցիաների քրիստոնեաների դէմ նրա վերսկսած հալածանքների ընթացքում: 60