STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | страница 59
շարադրանք, որը մասնագիտական գրականութեան մէջ անուա-
նուել է «Գրիգորի Վարք» (կամ պարզապէս «Վարք») եւ որի հա-
յերէն բնօրինակն առայժմ չի յայտնաբերուած:
Այդ ձեռագրերից առաջինը 1902 թ. Նիկ. Մառի յայտնաբե-
րուածն էր Սինայի թերակղզու Սբ. Եկատերինէի վանքի մա-
տենադարանի արաբական հաւաքածոյի հ մր 460 գրչագիր ժողո-
վածոյում (Sin. Ar. 460), որի շարադրանքի տարբերութիւնն «ազ-
գային» խմբագրութիւնից անմիջապէս արձանագրուեց զուգադիր
ռուսերէն թարգմանությամբ 1905-1906 թ. այն հրատարակած
յայտնի կովկասագէտ ակադեմիկոսի կողմից: 1946 թ. Յայտ-
նաբերուեց եւ երախտաշատ Ժերար Գարիտի կողմից Հռոմում
հրատարակուեց յունարէն «Վարք»-ը (դրա աշխարհաբար թարգ-
մանութեան հրատարակութիւնը «Էջմիածին» հանդէսում 1966 թ.
խնամքով կատարեցին ակադ. Հրաչ Բարթիկեանը եւ Արամ Տէր-
Ղեւոնդեանը: Հետագայում Ժերար Գարիտի եւ Միշել Վան Էսբ-
րուքի կողմից յայտնաբերուեցին ու հրատարակուեցին ասորերէն
եւ քարշունի «Վարք»-երը («Վարք»-ի ասորական խմբագրութեան
աշխարհաբար թարգմանութիւնը «Էջմիածին» հանդէսում 1987-
1989 թթ. ներկայացրեց Լեւոն Տէր-Պետրոսեանը)։ Շատ կարեւոր
հանգրուան եղաւ Արամ Տէր-Ղեւոնդեանի կողմից Ագաթանգե-
ղոսի արաբական խմբագրութեան նոր, ամբողջական բնագրի
յայտնաբերումը Բեյրութում՝ Սինայի արաբական ձեռագրերի
միկրոժապաւէնների շարքում (Sin. Ar. 455, ժողովածոյ, ԺԲ դար),
որի՝ Նիկ. Մառի մօտ պակասող սկզբնամասի էջերը հրատարա-
կուեցին ՊԲՀ-ում, 1973 թ.։
Ա. Տէր-Ղեւոնդեանի ուսումնասիրութիւնները նաեւ ցոյց
տուեցին, որ Ագաթանգեղոսի երկի նոր խմբագրութիւնների ի
յայտ գալուց յետոյ ապացուցւում է Մովսէս Խորենացու տե-
ղեկութիւնների հաւաստիութիւնն այն դէպքերում, երբ նա յղում է
կատարում Ագաթանգեղոսին, սակայն ազգային տարբերակում
տուեալ սիւժէները բացակայում են։ Իսկ այժմ այդ յղումները
հաստատւում են, օրինակ՝ Հռոմի Սեղբեստրոս պապի եւ Սբ.
Թադէոս առաքեալի սիւժէների յիշատակութեան առումով։
59