STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 57

-ԺԹ դարերում, իրենց բովանդակությամբ կապվում են արա- բական նվաճումների շրջանում և ավելի ուշ տարբեր քրիստոնյա համայնքների հետ կնքված պայմանագրերի, ինչպես նաև հա- յերին արաբ զորահրամանատարների կողմից տրված պայմա- նագրերի հետ: Հայտնի է, որ 632 թ. Մուհամմադ մարգարեն Արաբական թերակղզու Նաջրան քաղաքի քրիստոնյա բնա- կիչներին շնորհել է պայմանագիր, որով երաշխավորվում էր նրանց կյանքի, գույքի, դավանանքի, եկեղեցիների անվտանգու- թյունը մահմեդական համայնքի հովանավորության ներքո: Բացի պայմանագիր այս՝ «մուսուլմանական» տարբերակից, որն առկա է Թ - ԺԲ դարերի մահմեդական պատմագիրների երկերում, գո- յություն ունի նաև նրա «քրիստոնեական» տարբերակը: Վերջի- նիս պայմանները ավելի ծավալուն են և քրիստոնեամետ: Վերո- հիշյալ պայմանագրի այս երկու տարբերակների պայմանները ևս առկա են արաբատառ ֆոնդի ձեռագրերում, մասնավորապես՝ N 358 ձեռագիր-պայմանագրում: Վերջինս երկալեզու է. բուն տեքստն արաբերեն է, իսկ տողատակը՝ պարսկերեն։ Այն ընդ- օրինակված է հավանաբար ԺԷ դարում: Պայմանագրում Ալլահի մարգարենպարտավորվում էր իր զորքով և հետևորդներով պաշտպանել քրիստոնյաներին, նրանց ինչքը, ունեցվածքը, որտեղ էլ որ լինեն: Հայտնի արևելագետ պատմաբան Ա. Տեր- Ղևոնդյանի դիտարկմամբ՝ հայ պատմագրության մեջ ամրա- գրվել է ավանդությունն այն մասին, որ Մուհամմադ մարգարեն պայմանագիր է կնքել հայերի հետ՝ նրանց իրավունքները ճա- նաչելու և քրիստոնեական կրոնը ազատորեն դավանելու մասին: Հայտնի պատմաբան Հ. Անասյանը, որը համակարգել է Մա- տենադարան արաբատառ ֆոնդի Մուհամմադ մարգարեի անու- նով ձեռագրերը, գրում է, որ Հայաստանում արաբական, պարսկական, թուրքական տիրապետության շրջանում հայերը բարյացակամ վերաբերմունք և որոշակի արտոնություններ ստանալու ձգտումով, ժամանակ առ ժամանակ փորձել են մար- գարեի անունով դաշնագրի վավերացված օրինակներ ձեռք բերել մուսուլման իշխողներից: Այսպիսով, պարզ է դառնում, որ Մա- 57