STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Página 56

գայում նաև շիա իսլամի (մահմեդականության) կրոնաքաղաքա- կան, դավանաբանական գաղափարախոսության ձևավորման գործում։ Ալ-Շարիֆ ալ-Ռադիի կենսագործունեության շրջանում շիա իսլամի իսնաաշարիական-իմամիական ուղղության ձևա- վորման առանձնահատկությունների և տվյալ ժամանակաշրջա- նի մարտահրավերների վերհանումը կարևոր է ներկայացնել սուննիական կրոնաիրավական դպրոցների՝ մազհաբների ձևա- վորմանը զուգընթաց: Զեկույցում ներկայացվում է «Նահջ ալ-բալաղայի» կրոնա- գաղափարական նշանակությունը և ազդեցությունը Ժ - ԺԱ դա- րերի շիա իսլամի (մահմեդականության) կրոնադավանաբանա- կան ուսմունքի համատեքստում: Մկրտումյան Գայանե - Mkrtumyan Gayane - Мкртумян Гаяне Մատենադարանի արաբատառ ֆոնդի № 358 ձեռագիր- պայմանագիրը հայ-մահմեդական հարաբերությունների համատեքստում Հայ-արաբական հարաբերությունների համատեքստում մեծ կարևորություն են ձեռք բերել Մուհամմադ մարգարեի անու- նով Մատենադարանի Կաթողիկոսական դիվանում պահվող արաբերեն, պարսկերեն մի շարք վավերագրեր, ինչպես նաև արաբատառ ֆոնդի ձեռագիր պայմանագրերն (մասնավորապես՝ N 358 (արաբերեն), նրա պարսկերեն տարբերակը՝ N 272, Ալի իբն Աբու Տալիբ խալիֆայի անունով N 357 (պարսկերեն), և ԺԶ դարում կրկնօրինակված նրա արաբերեն տարբերակը) ու նրանց հայերեն թարգմանությունները (մասնավորապես N 2622, 2826, 6984): Մուհամմադ մարգարեի անունով քրիստոնյաներին, մաս- նավորապես՝ հայերին տրված արաբերեն պայմանագրերն ու նրանց պարսկերեն թարգմանությունները, կրկնօրինակվելով ԺԵ 56