STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 55

դարաշրջան» և/կամ «իսլամական վերածննդի» 13 նաև «իրանա- կան ինտերմեցցոյի» 14 դարաշրջան, որն էլ շիա իսլամի գաղա- փարախոսական աշխատություններ ստեղծելու, իրենց նախնի- ների ժառանգությունը գրավոր դարձնելու և հետագա սերունդ- ներին թողնելու ամենանպաստավոր ժամանակաշրջանն է հա- մարվում: Տվյալ շրջափուլը կարևոր էր ոչ միայն քաղաքական, տնտե- սական, հասարակական այլև կրոնադավանաբանական իրա- դարձությունների համատեքստում: Այս ժամանակահատվածի առանձնահատկությունների թվում նշվում է մշակույթի զարգաց- մանը նպաստող հանդուրժողականությունը ոչ միայն շիա իս- լամի (մահմեդականության), այլև բոլոր կրոնական, գաղափա- րական ուղղությունների և հոսանքների համատեքստում 15 : «Նահջ ալ-բալաղան» արժեքավոր է ոչ միայն պատմաքա- ղաքական, մշակութային, հասարակական իրադարձություն- ների, այլև շիա իսլամի (մահմեդականության) աստվածաբա- նական, կրոնափիլիսոփայական հասկացությունների գաղափա- րական ուղղությունների համատեքստում։ Իմամ Ալիի դերն անհերքելի է շիա համայնքի և հետա- 13 Իսլամական (մահմեդականության) վերածննդի մասին տես՝ Joel L. Kraemer, Humanism in the Renaissance of Islam: The Cultural Revival During the Buyid Age, Brill, 1992։ 14 “Iranian Intermezzo” տերմինը գիտական շրջանակներում օգտա- գործվում է 821- 1055թթ. ընկած ժամանակահատվածի համար, երբ իրանական մի քանի դինաստիաներ, Աբբասյան խալիֆայության գերա- կայությունն ընդունելով հանդերձ, ունեին անկախ գործելու որոշակի հնարավորություններ: Այս մասին տես՝ Minorsky V., “The Iranian Intermezzo,” in Studies in Caucasian History, pp. 110 – 16։ 15 Բուիների շրջանի մասին` Claude Cahen and Charles Pallet, “Buwayhids or Buyids”, Encycloaedia of Islam 2. Vol 1, pp 1350-1357, Roy Mottahedeh, Loyalty and Leadership in an early Islamic society, I.B.Tauris, 2001, Joel L Kraemer, Humanism in the Renaissance of Islam: The Cultural Revival During the Buyid Age, Brill Paperbacks, 1992, John J. Donohue, The Buwayhid Dynasty in Iraq 334H./945 to 403H./1012, Shaping Institutions for the Future, Brill, 2003։ 55