STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Página 54
առնվել բազմաթիվ միջնադարյան հեղինակների կողմից 11 , և ար-
դեն Ժ դարի՝ միջնադարյան հայտնի գրականագետ, բաղդադյան
միջավայրի հայտնի բանաստեղծ և շիա գրող ալ-Շարիֆ ալ-
Ռադին (970-1015/16), ճարտասանությունը՝ որպես հավաքա-
գրման հիմք համարելով, այն զետեղել է մեկ աշխատության մեջ:
Հայտնի է, որ հին արաբական հասարակական գործունեու-
թյանը հատուկ էր կոլեկտիվ հիշողության մեջ նախորդ սե-
րունդներից ժառանգած նախնիների իմաստության և փորձի մա-
սին հստակ ու մանրակրկիտ ինֆորմացիայի պահպանումը և
փոխանցումը, որն էլ հիմնվում էր բանավոր փոխանցման համա-
կարգի վրա՝ հիմքում կրելով երկար տարիների ընթացքում
մշակված ընտրության, պահպանման և տվյալ ինֆորմացիայի
աղավաղման հնարավորությունների բացառումը տվյալ համա-
կարգի ներսում 12 :
Պատահական չէ, որ Ալի իբն Աբի Տալիբին պատկանող
ժառանգությունն իր գրավոր ձևակերպումը մեկ ամբողջական
աշխատության մեջ ստանում է շիա իսլամի գաղափարախո-
սության ջատագովների ընտանիքից ալ-Շարիֆ ալ-Ռադիի կող-
մից և Բուիների (945-1055 թթ.) գերիշխանության փուլում, որը
գիտական գրականության մեջ հայտնի է որպես «շիա իսլամի
11
Նահջ ալ-բալաղայի ավելի վաղ աղբյուրներում «բովանդա-
կության» ճշգրտումը, դրանց առկայությունը մուսուլմանական միջնա-
դարյան պատմագիրների և կենսագիրների աշխատություններում
առանձին ուսումնասիրության թեմա է, ինչը ժամանակակից որոշ
գիտնականներ փորձել են իրականացնել հոդվածների և ատենա-
խոսությունների տեսքով՝ հենվելով միջնադարյան և ավելի ուշ շրջանի
հեղինակների՝ Նահջ ալ-Բալաղայի մեկնության և աղբյուրագիտական
աշխատանքների վրա: Մանրամասների համար տես՝ A Critical Study of
Nahj Al-Balāgha, Syed Mohammad Waris Hassan, PhD thesis, Edinburgh
University, 1979, pp. 100-149, Mohammad Ghasemi Zavieh, Authenticity of
Nahj al-Balāgha, MA Thesis, Institute of Islamic Studies, McGil University,
Montreal, 1994։
12
Այս մասին մանրամասն տես՝ Оганесян Д., К вопросу об истин-
ности и «правдоподобности» поэтического высказывания, стр. 209-210։
54