STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Página 53
Դվինի պեղումներից գտնվել են արաբատառ արձանագրու-
թյուններով ապակու, խեցեղենի բեկորներ, բրոնզե թասեր։
Զեկուցման նպատակն է դիտարկել մինչ մեզ արդեն իսկ
ընթերցված, ինչպես նաև մեր կողմից վերծանված մի քանի արա-
բատառ արձանագրություններ։
Մկրտչյան Տաթևիկ - Mkrtchyan Tatevik -
Мкртчян Татевик
«Նահջ ալ-Բալաղան» որպես Ժ դարի շիա իսլամի
(մահմեդականության) կրոնագաղափարական հիմքերի
ուսումնասիրության աղբյուր
Nahğ al-balāġā (այսուհետև՝ «Նահջ ալ-բալաղա») 9 (արաբե-
րենից nahğ ) նահջ) թարգմանաբար նշանակում է` 1. ուղի, ճա-
նապարհ, 2. մեթոդ, միջոց, 3. արվեստ, իսկ balāġā ( բալաղա)՝ 1.
հռետորություն, ճարտասանություն 10 ուղղահավատ չորրորդ
խալիֆ և շիա առաջին իմամ Ալի իբն Աբի Տալիբի )մահ. 661 թ.)
խուտբաների՝ (241 քարոզ, ճառ, հրահանգներ), ուղերձ-նամակ-
ների (79) և ասույթների (480) մի ընտրանի է:
Ալի իբն Աբի Տալիբին պատկանող նյութը բանավոր երկա-
րատև փուլ է անցել. ժողովրդական բանահյուսության մեջ բանա-
վոր խոսքից գրավոր անցման փուլում այն հատվածաբար գրի է
9
Մեր ուսումնասիրության ընթացքում օգտվել ենք Նահջ ալ-բա-
լաղայի հետևյալ հրատարակությունից (այսուհետ՝ Նահջ ալ-բալաղա)՝
ختاره ا ما و ه و/السالم عليه طالب أبي بن ُّعلي الحسن أبي المؤمنين أمير كالم من البالغة نهج
. 653 . ص ، 2004 ،أنصاريان :قم.الرضي الشريف
10 Բացի ba-lu-ġa (արաբերեն` ճարտասան լինել) բայից կազմված
ճարտասանություն, հռետորություն իմաստից՝ կա նա նաև ba-la-ġa
(արաբերեն` հասնել) բայի արմատից կազմված մեկ այլ՝ անվանական
իմաստով նշանակություն, այն է` ցանկության իրագործում կամ հաս-
նելը վերջին/նպատակին )խոսքի ճարտասանության միջոցով):
53