STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 52
Վերոնշյալ թեմայի ընտրությունը պայմանավորված է
գլխավորապես երեք գործոնով:
Առաջինը՝ Կարբին, Երևանի լիվայի այլ նահիեների համե-
մատությամբ, ունեցել է քանակապես ամենաշատ գյուղերը, որ-
տեղ ի թիվս այլ հարցերի, կարևոր է ընդհանուր ժողովրդա-
գրական պատկերի ուսումնասիրությունը:
Բացի այդ, մեծ է Կարբիին պատկանող Վաղարշապատ
գյուղի (օսմաներենում՝ Ուչքիլիսե) ուսումնասիրության արժեքը,
որը պայմանավորված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դերով:
Անշուշտ, այն մեծ ազդեցություն է թողել գյուղի վրա և պատա-
հական չէ, որ բնակավայրը 1728 թ. Երևանի լիվայում աչքի է
ընկել ամենամեծ սոցիալ-տնտեսական ներուժով:
Օսմանյան ընդարձակ հարկամատյանից զատ, գոյություն
ունեն Վաղարշապատ գյուղին պատկանող թվով 4 առանձին
քաղվածքներ, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան
Մատենադարանի Կաթողիկոսական դիվանում: Հարկ է նշել, որ
դրանցից երկուսը վերաբերում են 1728 թ., ուստի ուշագրավ է
վերջինների և բուն ընդարձակ հարկամատյանի տվյալների հա-
մադրությունը:
Միքայելյան Տիգրան - Mikayelyan Tigran -
Микаелян Тигран
Դվինի պեղումներից գտնված արաբատառ
արձանագրությունները
Ինչպես հայնտի է, Դվինը եղել է Արաբական խալիֆա-
յության Արմինիա նահանգի կենտրոնը, այստեղ Ը դարից բնա-
կություն է հաստատել արաբ և մուսուլման բնակչություն։ Թ
դարից քաղաքը, որոշ ընդհատումներով, Շադդադյան ամիրա-
ների տիրապետության տակ էր՝ մինչև մոնղոլների կողմից նրա
կործանումը (1236 թ․ )։
52