STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 51

կային հաջորդականություն: Նրանք համաբուն են ու համապա- տիվ, ունեն նույն բնությունը, զորությունը և կամքը: Դեմքերը երեքն են, բայց Աստված մի է: Սբ. Երրորդության այս ըմբռնումը նաև Հայոց Եկեղեցու ըմբռնումն է: Դրանում համոզվելու համար կարելի է համեմատել Տաթևացու երրորդաբանական վարդա- պետությունը հայ աստվածաբանական մտքի առաջին խոշոր հուշարձան «Հաճախապատում» ճառերի հետ, որտեղ, ըստ էութ- յան, պարունակվում է նույն վարդապետությունը: Դրա հիմքում ընկած է Նիկիո հավատո հանգանակը, որի համաձայն Սբ. Եր- րորդության դեմքերը ոչ թե սոսկ աստվածային գործունեության դրսևորումներ են, այլ՝ ինքնակա և ինքնուրույն Անձինք, որոնք համագո են և համազոր, ու կազմում են մի և միակ Աստվա- ծություն: Միրզաբեկյան Գեորգի - Mirzabekyan Georgi - Мирзабекян Георгий Կարբիի նահիեն (գյուղախումբը) 1728 թ. օսմանյան ընդարձակ հարկացուցակում Օսմանյան կայսրությունը, 1720-ական թվականներին նա- խաձեռնելով Այսրկովկասի գրավումը, կարողացավ իր տիրապե- տությունը հաստատել միայն դրա արևելյան սահմաններում: Գրավյալ տարածքներում օսմանյան իշխանությունները ձեռնա- մուխ եղան ընդարձակ հարկացուցակների՝ աշխարհագիր մատ- յանների գրանցմանը: Մարդահամար իրականացվեց նաև Արևելյան Հայաստանում, որի աշխատանքներն ավարտվեցին 1728 թ.: Հարկացուցակներ կազմվեցին նաև Կարբիում, որն այդ ժա- մանակահատվածում բաղկացած լինելով համանուն քաղաքից և բազմաթիվ գյուղերից՝ ուներ նահիեի (գյուղախումբ) կարգավի- ճակ և պատկանում էր Երևանի լիվային (գավառին): 51