STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 50

դումները՝ դրանք քննելով և հա-մեմատելով պատմագրական այլ երկերի վկայություններով: Մաթևոսյան Արթուր - Matevosyan Artur - Матевосян Артур Ս. Երրորդության դավանանքը Ս. Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկ»-ում Սբ. Երրորդության դավանանքը, լինելով քրիստոնեական վարդապետության առանցքը, միշտ գտնվում էր քրիստոնյա աստվածաբանների ուշադրության կենտրոնում: Սբ. Գրիգոր Տա- թևացին, լինելով Հայոց Եկեղեցու խոշորագույն աստվածաբան- ներից մեկը, բացառություն չէր կազմում: Նրա «Ոսկեփորիկ»-ում կա երրորդաբանական դավանանքի հստակ բանաձև, որը նաև հայ աստվածաբանական մտքի հազարամյա զարգացման ամփո- փումն է: Ըստ Տաթևացու Սբ. Երրորդությունը երեք անձնավո- րություն է և մի բնություն, ու հետևաբար մի Աստված: Հայրն ան- ծին է և անսկիզբ, Որդին ծնված է Հոր բնությունից նախքան հավիտենությունը, իսկ Սբ. Հոգին բխած է Հորից անիմանալի եղանակով: Սբ. Երրոդությունն ունի մի էություն, մի իշխանու- թյուն, մի կամք և մի արարչագործ զորություն: Սբ. Երրորդության անձնավորությունները համագո են, ունեն մի կարգ, մի պաշտոն և մի երկրպագություն: Որդին ու Սբ. Հոգին նույնքան Աստված են, որքան Հայրը: Թեև Հայրը Որդու և Սբ. Հոգու կեցության պատճառն է, Որդու ծնունդը ու Սբ. Հոգու բխումը ոչ մի դեպքում չի կարելի համարել Հոր կամային ակտի հետևանք: Դա հա- վերժական և անճառելի ծնունդ ու բխում է, որն անհրաժեշտա- բար կատարվում է աստվածային բնության անդրանցական խոր- քերում: Միածին Որդին Հորից ծնվում է հավիտենականության մեջ, և ունի Հոր բոլոր հատկությունները բացի չծնված լինելուց: Նույն հավիտենականության մեջ բխում է Հորից և Սբ. Հոգին: Դա չի նշանակում, որ Սբ. Երրոդության Դեմքերի միջև կա ժամանա- 50